«Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքերում» ծրագրի 1-ին փուլի (իրականացվել է 2022թ-ի հուլիս -2023թ-ի փետրվար ամիսներին) արդյունքները և 2-րդ փուլով (մեկնարկել է 2023թ-ի հուլիսին) նախատեսված աշխատանքները ներկայացնելու և քննարկելու նպատակով ԱՌՆԱՊ հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ աշխատանքային հանդիպում անցկացրեց՝ շահագրգիռ գերատեսչությունների և մի շարք համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ: ... Կարդալ ավելին
Հուլիսի 12-ին Վայոց Ձորի մարզի Արենի խոշորացված համայնքում կայացավ «Վարակիչ հիվանդության բռնկման դեպքում Արենի խոշորացված համայնքում արձագանքման գործողությունները» թեմայով դաշտային ուսումնավարժությունը: ... Կարդալ ավելին
Հունիսի 30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում կայացավ ամիսներ շարունակ պլանավորված վարժանքը, որին ներկա էին Ճամբարակի համայնքապետարանի ադմինիստրատիվ կազմը, տարբեր պատասխանատու բաժինների աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, ԲՄԿ-ների, ԱԿ-ների աշխատակիցներ, բուժքույրեր, ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչներ, փորձագետներ: ... Կարդալ ավելին
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի փորձագետների կողմից մշակվեց ևս մեկ համայնքի, այս անգամ Բերդ խոշորացված համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը, որը համայնքային և մարզային իշխանություններին, այլ շահագրգիռ կառույցներին ներկայացնելու, դրա կիրառման ուսուցումը կազմակերպելու նաև մասնակիցների առաջարկությունների հիման վրա վերջնական լրամշակելու համար՝ կազմակերպվել էր երկօրյա դասընթաց: ... Կարդալ ավելին
Վարակիչ հիվանդությունների բռնկումները կանխելու համատեքստում նոր գույք, սարքավորումներ, պարագաներ, նյութեր և միջոցներ տրամադրվեց Արենի համայնքում գործող 21 կազմակերպության (համայնքապետարան, մանկապարտեզներ, դպրոցներ և բժշկական կազմակերպություններ): ... Կարդալ ավելին
Եռօրյա աշխատանքների առաջին օրը ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանը ներկայացրեց համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը, հատուկ շեշտադրում իրականացնելով վարակիչ հիվանդութունների բռնկման դեպքում ստանդարտ գործողությունների ընթացակարգերը, որից հետո ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, հանրային առողջապահության գծով ԱՌՆԱՊ փորձագետ՝ Ներսես Գրիգորյանը և Առողջապահության ազգային ինսիտուտի հանրային առողջապահության մասնագետ, ԱՌՆԱՊ փորձագետ ՝ Հրայր Ասլանյանը ներկայացրին պլանավորված վարժանքի սցենարը, ծավալվեց նաև ակտիվ քննարկում: ... Կարդալ ավելին
Օրերս սկսեցինք «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում պլանավորված վարժանքների իրականացման նախապատրաստական աշխատանքները: ... Կարդալ ավելին
Օրեցօր ամբողջ աշխարհում մեծանում է կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա։ Այս առումով կարևոր նշանակություն ունեն հարմարվողականության միջոցառումները, որոնք օգնում են մեղմել կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, ինչպես նաև գտնել լուծումներ կլիմայական նոր պայմաններում ապրելու և զարգանալու համար։ ... Կարդալ ավելին
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ