Մարտի 22-23,2018թ․։ Տեղի ունեցավ երկօրյա աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր քննարկել ԱՌՆԱՊ գործընկերներից ստացված առաջարկությունները և դրանք հաշվի առնելով լրամշակել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր հատվածի մասնակցության և ներդրումների» հայեցակարգը։
All posts by ARNAP Foundation
Մանկապարտեզներում մշակվում են աղետների ռիսկի կառավարման պլանները (Լուսանկարներ)
Մանկապարտեզներում մշակվում են աղետների ռիսկի կառավարման պլանները
Մարտի 21-29, 2018թ։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի նախագիծը փորձարկվեց ՀՀ Շիրակի մարզի Արթիկ, Արարատի մարզի Լուսաշող և Այգեզարդ համայնքների մանկապարտեզներում:
Հիմնական նպատակն էր բացահայտել ՆՈՒՀ-ի ԱՌԿ պլանի նախագծում առկա թերությունները, բացթողումները և այդ բացահայտումները հաշվի առնելով՝ վերջնականացնել այն։
Մանկապարտեզների ԱՌԿ պլանի նախագծի հերթական փորձարկումները իրականացվեցին Ստեփանավան համայնքում (Լուսանկարներ)
Մանկապարտեզների ԱՌԿ պլանի նախագծի հերթական փորձարկումները իրականացվեցին Ստեփանավան համայնքում
Մարտի 12-17, 2018: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի նախագծի հերթական փորձարկումները իրականացվեցին Ստեփանավան համայնքի թվով 4 մանկապարտեզներում։
Նպատակն էր բացահայտել ՆՈՒՀ-ի ԱՌԿ պլանի նախագծում առկա թերությունները, բացթողումները և այդ բացահայտումները հաշվի առնելով՝ վերջնականացնել այն։
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱՌԿ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱՌԿ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Մարտի 17, 2018թ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) տեղի ունեցավ ԱՌՆ ազգային պլատֆորմի ԱՌԿ ռազմավարության մոնիթորինգի և գնահատման խմբի ընդլայնված աշխատանքային հանդիպումը։
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻ նախարարության, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։
Գերմանական չորրորդ դասընթացին ընդառաջ
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի միջև կնքված եռակողմ պայմանագրի համաձայն, այս տարվա ապրիլի կեսին ՃԿՊԱ-ում կանցկացվեն «Խոսակցությունների վարում» և «Հեռախոսով առաջին օգնության տրամադրում» թեմաներով վերապատրաստման դասընթացներ «911» ծառայության կարգավար-օպերատորների համար, ակադեմիայի ուսանողների և դասախոսների համար: Դասընթացները կվարեն Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչները, իսկ հաջորդ կազմակերպվող դասընթացները՝ ակադեմիայի վերապատրաստված մասնագետները:
Կապանի մանկապարտեզներում փորձարկվեց «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանի» նախագիծը (լուսանկարներ)
Կապանի մանկապարտեզներում փորձարկվեց «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանի» նախագիծը
Փետրվարի 26-մարտի 3, 2018թ․։ Փորձարկվեց Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի» նախագիծը։