Ս/թ նոյեմբերի 7-ին Ստեփանավանում տեղի ունեցավ վերապատրաստման սեմինար, որի նպատակն էր նպաստել համայնքի ուսումնական հաստատությունների (ՈւՀ) «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում (ԱԻ) գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը։
Category Archives: Ստեփանավան
Ստեփանավան քաղաքի դիմակայունության 2016-2018թթ պլան
Ստեփանավան «Քաղաքի դիմակայունության 2016-2018թթ պլանի»-ի քննարկում
Ս/թ հոկտեմբերի 10-11-ը Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր Ստեփանավան «Քաղաքի դիմակայնության 2016-2018թթ պլան»-ի քննարկումն ու ամփոփումը:
Հանդիպումը կազմակերպվել էր Ստեփանավանի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար ծառայության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի հումանիտար գործերի համակարգման գրասենյակի (OCHA), ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Ստեփանավանի ԱՌՆ համայնքային պլատֆորմի և Լոռէ ՓՋ մասնագետների համատեղ ջանքերով՝ ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող և «Կատալիտիկ ֆոնդ»-ի կողմից ֆինանսավորվող «Ռիսկի գիտակցումով պայմանավորված քաղաքային զարգացում» ծրագրի շրջանակներում:
Սեմինար Ստեփանավանի ԱՌՆ համայնքային պլատֆորմի ներկայացուցիչների համար
Ս/թ մայիսի 13-ին Ստեփանավանի ԱՌՆ համայնքային պլատֆորմի (ԱՌՆՀՊ) անդամների համար կազմակերպվեց և իրականացվեց «Աղետների ռիսկի կառավարման հիմունքներ» թեմայով ներածական սեմինար:
Սեմինարի նպատակն էր ներկայացնել աղետների ռիսկի կառավարման միջազգային և վերջիններիս տեղայնացման ձևաչափը: Սեմինարը կազմակերպվել էր Ստեփանավանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Ստեփանավանի ԱՌՆՀՊ և Լոռէ փ/ջ մասնագետների համատեղ ջանքերով:
«Ռիսկի գիտակցումով պայմանավորված քաղաքային զարգացում» ծրագրի սկիզբը Ստեփանավան քաղաքում
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող և «Կատալիտիկ ֆոնդ»-ի կողմից ֆինանսավորվող «Ռիսկի գիտակցումով պայմանավորված քաղաքային զարգացում» ծրագրի շրջանակներում Ստեփանավան համայնքում տեղի ունեցավ առաջին հանդիպում քննարկումը, որտեղ ներկայացվեց ծրագրի հիմնական նպատակն ու նախատեսված աշխատանքները: