Category Archives: Մարզային կառույցներ
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԻ 2015Թ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Դաշտային ուսումնավարժանք Շիրակի մարզում
Ս/թ հունիսի 24-ին «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Կապս համայնքում տեղի ունեցավ դաշտային ուսումնավարժանք, որը ֆինանսավորվում էր Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության վարչության գրասենյակի (DIPECHO) կողմից :
Արմավիրի ԱՌՆ մարզային թիմ
Աշխատանքային հանդիպումներ Կոտայքի մարզի համայնքներում
Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով:
Մոնիթորինգ-այց Տավուշի մարզ
Ս/թ ապրիլի 2-ին Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի միջնակարգ դպրոցի աշխատակազմի հետ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին դպրոցում առկա խնդիրները, մասնավորապես՝ տարհանման աշխատանքների կազմակերպման հետ կապված:
Հանդիպման վերջում դպրոցում անցկացվեց ԱՌՆ թեմայով մրցույթ-վիկտորինա:
Այնուհետև մարզի «Հույսի կամուրջ» կենտրոնում իրականացվեց ուսումնավարժություն «Կենտրոնի աշակերտների և անձնակազմի տարհանման կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժության ընթացքում մարզի փրկարարական վարչության կողմից իրականացվեցին տարհանման և տուժածներին առաջին օգնության ցուցաբերման աշխատանքներ :
Աշխատանքային օրվա ավարտին մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԱՌՆ մարզային թիմի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քնարկվեցին տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման արդյունքները , որոնք իրականացվել են մարզի Հովք, Ծաղկավան, Ակնաղբյուր և Սևքար համայնքներում:
Միջոցառումները կազմակերպել էին Օքսֆամ Հայաստանը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ն և Տավուշի մարզային փրկարարական վարչությունը:
Մոնիթորինգ-այց Վայոց Ձոր
Ս/թ ապրիլի 1-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Օքսֆամ-ի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն՝ իր աշխատանքային խմբով, ՀՀ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետ՝ Տիգրան Պետրոսյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Եղեգնաձորի և Վայքի ղեկավարները, ներկայացուցիչներ «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ից, ինչպես նաև Օքսֆամ-ի Հումանիտար ծրագրի Հայաստանի և Վրաստանի կոորդինատոր Աննա Պալոնկան:
Աշխատանքային հանդիպում Տավուշի մարզում
Սույն թվականի մարտի 30-ին Տավուշի մարզի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման արդյունքների ամփոփման վերաբերյալ:
Հանդիպումն իրականացվել է Օքսֆամի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և Տավուշի մարզի փրկարարական վարչության նախաձեռնությամբ:
Գնահատումն իրականացվել է Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) և Օքսֆամի կողմից ֆինանսավորվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում ՝ «Հույսի կամուրջ» և ԼՈՌԷ ՀԿ-ների համագործակցությամբ:
Ռիսկերի գնահատման աշխատանքները իրականացվել են Տավուշի մարզի՝ Հովք, Ծաղկավան, Ակնաղբյուր և Սևքար համայնքներում:
Գնահատման արդյունքների հիման վրա «Հույսի կամուրջ» ՀԿ-ն, շահագրգիռ գործընկերների հետ համատեղ, տեղական մակարդակում ռիսկերի գնահատման աշխատանքների ընթացքում ընտրել են համայնքների գերակա ռիսկերը՝ փոքրածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Աշխատաժողով <<Ստեփանավան քաղաքի դիմակայունություն. քաղված դասերը>> թեմայով
Սույն թվականի մարտի 25-26 Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը Ստեփանավանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) հետ համատեղ իրականացրեց «Ստեփանավան քաղաքի դիմակայունություն. քաղած դասերը» թեմայով աշխատաժողով։
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, Լոռէ փրկարար ջոկատից, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Սեյվ դը չիլդրեն և Օքսֆամ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներից, ինչպես նաև Վորլդ Վիժնի Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի դիմակայունության ոլորտի համակարգող Էլզա Կառնաբին և քաղաքային զարգացման խմբի ղեկավար Ալինե Ռահբանին։
Աշխատանքային հանդիպում Վայոց Ձորում
Սույն թվականի մարտի 23-ին աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վայոց Ձորի մարզի 10 թիրախային համայնքներում իրականացված <<Տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման արդյունքների>> վերաբերյալ:
Հանդիպումը կազմակերպվել էր Օքսֆամի, <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության կողմից: