Ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել ԱՌՆ ազգային պլատֆորմների, հատկապես` Ղրղզստանի ազգային պլատֆորմի կարողությունները, որը կնպաստի բնակչության և երկրի դիմակայունության հզորացմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը նույնպես մասնակցել է միջոցառմանը և ներկայացրել «ԱՌՆ ազգային պլատֆորմ. Համագործակցությունը գործընկերների հետ» թեմայով զեկույց «Սենդայի շրջանակային փաթեթ. Գործընկերների և համագործակցության դերը կայուն զարգացման և մարդասիրական աջակցության համար» բանավեճ-քննարկման ժամանակ:
Միջոցառման ժամանակ փոխհամագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև:
Category Archives: Միջազգային կազմակերպություններ
Վրաստանի պատվիրակության այցը ՀՀ ՏԿԱԻՆ
Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության աղետներին նախապատրաստման գրասենյակի (DIPECHO) կողմից ֆինանսավորվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը:
Այցի նպատակն է փորձի փոխանակումը հայ և վրացի գործընկերների միջև:
Կլոր-սեղան քննարկում եվ լուսանկարչական ցուցահանդես
Իջեվանի Դիտավան համայնքում հակակարկտային ցանցերի կիրառումը խաղողի պաշտպանության համար, Այգեհովիտ համայնքում տեղադրված հակակարկտային ցանցերի վիճակի վերահսկում
Ս/թ մայիսի 31-ին Իջևանի Դիտավան համայնքում հակակարկտային ցանցեր տեղադրվեցին, իսկ Այգեհովիտ համայնքում տեղադրված հակակարկտային ցանցերի վիճակի վերահսկում կատարվեց:
Մասնակցում էին Արա Բարսեղյան – ԱՌՆԱՊ հիմնադրամից, Տիգրան Սականյան – Վորլդ Վիժըն Հայաստան, Դիտավան համայնքի ղեկավար, Դիտավան համայնքի բնակիչներ:
«Գետանց, հրդեհաշիջում» թեմայով փրկարարական վարժանքի իրականացում հանրային միջոցառում
ՕՔՍՖԱՄ-ը և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ն Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության գլխավոր վարչության«Աջակցություն աղետների նկատմամբ համայնքների դիմակայությանը Հարավային Կովկասում» (DIPECHO) ծրագրի շրջանակներում կազմակերպել էին «Գետանց, հրդեհաշիջում» թեմայով փրկարարական վարժանք: