Category Archives: Լոռի

Աշխատաժողով <<Ստեփանավան քաղաքի դիմակայունություն. քաղված դասերը>> թեմայով

Սույն թվականի մարտի 25-26 Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը Ստեփանավանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) հետ համատեղ իրականացրեց «Ստեփանավան քաղաքի դիմակայունություն. քաղած դասերը» թեմայով աշխատաժողով։
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, Լոռէ փրկարար ջոկատից, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Սեյվ դը չիլդրեն և Օքսֆամ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներից, ինչպես նաև Վորլդ Վիժնի Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի դիմակայունության ոլորտի համակարգող Էլզա Կառնաբին և քաղաքային զարգացման խմբի ղեկավար Ալինե Ռահբանին։

... Կարդալ ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2013թ. թիվ 44-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի  1997 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով, հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի գրությունը`

Ո ր ո շ ու մ    եմ.

... Կարդալ ավելին

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԻ

Հավելված.

ՀՀ Լոռու մարզպետի

2013թ. մարտի 21-ի

թիվ 44-Ա որոշման

«Հավելված 2.

 ՀՀ  Լոռու մարզպետի

2013թ. հունվարի 29-ի

թիվ 12-Ա որոշման

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԻ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Աղետների ռիսկերի նվազեցման մարզային թիմը (այսուհետ` թիմ) ստեղծվում է մարզպետի որոշմամբ և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) Լոռու մարզում աղետների ռիսկի նվազեցման (այսուհետ` ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման խորհրդատվական մարմին: Թիմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով: Թիմի աշխատանքներին կարող են ներգրավվել հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների, մարզպետարանի, մարզի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված կառույցների մասնագետներ, ինչպես նաև անկախ փորձագետներ:

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Թիմի խնդիրներն են`

1)      աջակցել աղետակայուն մարզ ձևավորելու գործընթացին` նպաստելով մարզի  բնակչության  մեջ  աղետներին դիմակայման  և  անվտանգության մշակույթի ձևավորմանը.

2)      ուղղորդել մարզում ԱՌՆ գործընթացները.

... Կարդալ ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2013թ. թիվ 12-Ա

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄ

ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, ՀՀ Նախագահի  1997 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին ՆՀ-728 հրամանագրի 1.22 կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012թ. մարտի  7-ի  Հայաստանի   Հանրապետության  աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը և աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալումասին N 281-Ն որոշումը և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 26.09.2012թ. թիվ 01/17/4978-12 հանձնարարականը`

Ո ր ո շ ու մ    եմ.

... Կարդալ ավելին