Category Archives: Կոտայք

Աշխատանքային հանդիպումներ Կոտայքի մարզի համայնքներում

Ս/թ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի, Նոր Արտամետ և Մրգաշեն համայնքների գյուղապետարաններում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ: Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին համայնքներին սպառնացող վտանգները , խոցելիության տարրերը, աղետներին դիմակայելու համար անհրաժեշտ կարողությունները, որոնք առկա են համայնքներում : Հանդիպումներին ներկա էին ներկայացուցիչներ Կոտայքի մարզի փրկարարական վարչությունից, «Լոռէ» փրկարար ջոկատից, «ԱՌՆԱՊ» հիմնադրամից և գյուղապետարաններից: Հանդիպումներին զուգահեռ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) Ստեփանավան քաղաքի ուսումնական կենտրոնի ուսանողները և ՏԿԱԻՆ կամավորները նշված համայնքների բնակչների հետ անցկացրեցին հարցումներ՝ համայնքին սպառնացող վտանգների վերաբերյալ : Հարցումների և քննարկումների արդյունքների հիման վրա կմշակվեն համապատասխան քայլեր` ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: