Category Archives: Տավուշ

Մոնիթորինգ-այց Տավուշի մարզ

Ս/թ ապրիլի 2-ին Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի միջնակարգ դպրոցի աշխատակազմի հետ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին դպրոցում առկա խնդիրները, մասնավորապես՝ տարհանման աշխատանքների կազմակերպման հետ կապված:
Հանդիպման վերջում դպրոցում անցկացվեց ԱՌՆ թեմայով մրցույթ-վիկտորինա:
Այնուհետև մարզի «Հույսի կամուրջ» կենտրոնում իրականացվեց ուսումնավարժություն «Կենտրոնի աշակերտների և անձնակազմի տարհանման կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժության ընթացքում մարզի փրկարարական վարչության կողմից իրականացվեցին տարհանման և տուժածներին առաջին օգնության ցուցաբերման աշխատանքներ :
Աշխատանքային օրվա ավարտին մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԱՌՆ մարզային թիմի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քնարկվեցին տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման արդյունքները , որոնք իրականացվել են մարզի Հովք, Ծաղկավան, Ակնաղբյուր և Սևքար համայնքներում:
Միջոցառումները կազմակերպել էին Օքսֆամ Հայաստանը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ն և Տավուշի մարզային փրկարարական վարչությունը:

... Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում Տավուշի մարզում

Սույն թվականի մարտի 30-ին Տավուշի մարզի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման արդյունքների ամփոփման վերաբերյալ:
Հանդիպումն իրականացվել է Օքսֆամի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և Տավուշի մարզի փրկարարական վարչության նախաձեռնությամբ:
Գնահատումն իրականացվել է Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) և Օքսֆամի կողմից ֆինանսավորվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում ՝ «Հույսի կամուրջ» և ԼՈՌԷ ՀԿ-ների համագործակցությամբ:
Ռիսկերի գնահատման աշխատանքները իրականացվել են Տավուշի մարզի՝ Հովք, Ծաղկավան, Ակնաղբյուր և Սևքար համայնքներում:
Գնահատման արդյունքների հիման վրա «Հույսի կամուրջ» ՀԿ-ն, շահագրգիռ գործընկերների հետ համատեղ, տեղական մակարդակում ռիսկերի գնահատման աշխատանքների ընթացքում ընտրել են համայնքների գերակա ռիսկերը՝ փոքրածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

... Կարդալ ավելին