Category Archives: Գրադարան

Առաջին օգնության հիմունքներ


Սույն ձեռնարկը նախատեսված է լայն շրջանակի ընթերցողների համար, ովքեր ուզում են սովորել ճիշտ և հմտորեն առաջին օգնություն ցուցաբերել տուժածին: Այն կարող է կիրառվել նաև որպես ուսումնական ձեռնարկ դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում և ԲՈՒՀ-երում առաջին օգնության ուսուցման համար:

... Կարդալ ավելին

Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում


Սույն ձեռնարկը առաջին հերթին նախատեսված է արագ արձագանքողների համար (փրկարարներ, հրշեջներ, բուժաշխատողներ, ոստիկաններ և այլք), որոնք սովորաբար առաջինն են հասնում դեպքի վայր, սակայն կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր, հնարավոր է, այս կամ այն պատճառով հայտնվեն դեպքի վայրում և կամավոր տրամադրեն առաջին հոգեբանական օգնություն (ԱՀՕ):

... Կարդալ ավելին

Էքստրեմալ հոգեբանական աջակցության ճանապարհային քարտեզ

Ուղեցույցում դիտարկված են էքստրեմալ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության տրամադրման սկզբունքները և առանձնահատկությունները, որոնք մշակվել են՝ հիմնվելով մարդկային արժանապատվության նկատմամաբ հարգանքի և իրական հնարավորությունների գնահատման վրա։
Սույն ուղեցույցի նպատակն է օգնել արագ արձագանքողներին (փրկարարաներ, հրշեջներ, բուժաշխատողներ, ոստիկաններ և այլք)՝ ճիշտ կողմնորոշվելու դեպքի վայրում առաջին հոգեբանական աջակցություն տրամադրելիս։

... Կարդալ ավելին

Փրկարարական աշխատանքների կազմակերպում. Վայրեջք

Ուղեցույցը նախատեսված է փրկարարական ջոկատների համար: Պետք է հիշել՝ վերոգրյալ աշխատանքների ժամանակ թույլ տրված սխալները կարող են ունենալ ողբերգական հետևանքներ: Ներկայացվող նյութի հիմքում՝ անվտանգության համար ձեռնարկվող առաջնահերթ միջոցներն են և ձևերն ու տակտիկական խնդիրների լուծման արդյունավետ եղանակները:

... Կարդալ ավելին

Ուղեցույց հրահանգիչների համար

Աղետներին նախապատրաստման և արձագանքման ոլորտում ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուսուցանվողները հանդես են գալիս ոչ միայն պասիվ ունկնդրի դերում, այլ ակտիվորեն ընդգրկված են այդ գործընթացի մեջ: Այդ իսկ պատճառով ուսուցման մեջ անհրաժեշտ են մոտեցումներ, որոնք ենթադրում են ուսուցանվողների մասնակցությունը հարցերի քննարկման և վերլուծության մեջ, ինչպես նաև դասընթացի ընթացքում անհրաժեշտ է մոդելավորված իրավիճակներում հմտությունների մշակում և գիտելիքների կիրառում:
Վերոնշյալը հաշվի առնելով, մշակվել է սույն ձեռնարկը, որի մեջ ամբողջացված են ուսուցման մի շարք մեթոդներ և եղանակներ, հրահանգչի և ուսուցանվողի միջև արդյունավետ հաղորդակցման հաստատման սկզբունքեր, որոնք կօգնեն հրահանգչին առավել արդյունավետ ուսուցում կազմակերպելու գործում:

... Կարդալ ավելին

Հիգիենայի կանոնների պահպանում, հակահիգիենիկ սովորություններ

Անձնական հիգիենան դիտարկվում է որպես հիգիենայի կանոնների ամբողջություն, որոնց կատարումը նպաստում է մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:
Հիգիենայի կանոնների պահպանմանը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ: Արտակարգ իրավիճակի ժամանակ հիգիենայի կանոնների անտեսումը կարող է լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ ՝ սպառնալով մարդու կյանքին և առողջությանը:
Ձեռնարկը նախատեսված է դպրոցականների և ուսուցիչների համար:

... Կարդալ ավելին

Անվտանգության ապահովման խորհուրդներ

Ուղեցույցը նախատեսված է միջին և բարձր դասարանների աշակերտների, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար՝ արտակարգ իրավիճակների ժամանակ անվտանգության վարքականոնների դրսևորման մշակույթի ձևավորման համար:
Ձեռնարկի մշակման համար օգտագործվել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքում տեղադրված նյութերը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության «առաջին օգնության» ուսումնամեթոդական կենտրոնի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «ՍՊԱՐՏԱ» գոյատևման կենտրոն ՀԿ-ի և «Արձագանք» ծրագրի շրջանակներում մշակված նյութերը:

... Կարդալ ավելին

Աղետերի հոգեբանություն

Արտակարգ իրավիճակներում կարող է հայտվել ցանկացած մարդ: Այն մարդու մոտ կարող է հոգեբանական և հուզական լարվածություն՝ ընդհուպ մինչև հոգեկան խանգարումների պատճառ հանդիսանալ:
Կախված արտակարգ իրավիճակի բնույթից, տևողությունից, դրա բացասական ազդեցության մասշտաբներից, մարդու անհատական անձնային որակներից և այլ շատ գործոններից, ստեղծված իրավիճակը մարդկանց վրա տարբեր ազեցություն և դրսևորում կարող է ունենալ:
Սույն աշխատությունը բաղկացած է հետևյալ հիմնական մասերից.
• ԱԻ և աղետների ժամանակ առաջացող ռեակցիաներ և խանգարումներ,
• Մարդու վարքը և հոգեկան վիճակը արտակարգ իրավիճակներում,
• Ամբոխի հոգեբանություն,
• Տեղեկատվության ազդեցությունը մարդու վրա արտակարգ իրավիճակներում,
• Աղետների ազդեցությունը երեխայի հոգեկանի վրա:

... Կարդալ ավելին

ՀՀ օրենսդրությունը և կրթական քաղաքականությունը աղետների նախապատրաստման ոլորտում երեխաների կարիքների և իրավունքների տեսանկյունից

Սույն վերլուծությունը իրականացվել է 2011թ-ին «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» ծրագրի շրջանակներում։