Category Archives: Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի

«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր» թեմատիկ խմբի աշխատանքային հանդիպում

Ս/թ ապրիլի 15-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր» թեմատիկ խմբի հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել նոր գործընկերոջ՝ Հայ օգնության միության (ՀՕՄ) առաջարկները ապագա համագործակցության ու համատեղ ծրագրերի համար: Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակաների նախարարությունից, ՀՕՄ-ից, «Ունիսոն» և «Լիարժեք կյանք» ՀԿ-ներից, Զբաղվածության պետական ծառայության գործակալությունից, «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ից և Օքսֆամի հայաստանյան գրասենյակից: Հանդիպման ընթացքում ՀՕՄ-ի ներկայացուցիչները խոսեցին իրենց կազմակերպության մասին, ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտները և առաջարկեցին սկսել նոր ծրագիր կապված հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց զբաղվածության և ԱՌՆ ոլորտում նրանց առնչվող խնդիրների հետ: Ներկաների հետ գաղափարը քննարկելուց հետո որոշվեց. • Ապրիլի 24-ից հետո ՀՕՄ-ը կներկայացնի ծրագիրը: • ԱՌՆԱՊ-ը առաջարկված ծրագիրը կշրջանառի գործընկերների մեջ: • Ծրագրին ծանոթանալուց հետո գործընկերների կողմից կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: • Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի ևս մեկ հանդիպում ծրագրի քննարկման համար:

... Կարդալ ավելին

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» թեմայով կլոր սեղան-քննարկում

Ս․ թ․ սեպտեմբերի 29-ին «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալությունից, մարզային և տարածքային զբաղվածության կենտրոններից, գործատուների միությունից, առևտրաարդյունաբերական պալատից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև բիզնես սեկտորի ներկայացուցիչներ:

... Կարդալ ավելին

«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի հանդիպում

19.09.2012-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ ԱՌՆԱՊ հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի անդրանիկ նիստը: Թեմատիկ խմբի առաջնային խնդիրն է ուսումնասիրել առաջիկայում ԱԻ նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու հետ կապված խնդիրները:

... Կարդալ ավելին