Category Archives: Աշխատակազմ

ԱՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ծնվել է 1965թ.-ի ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում: 1983թ․-ին կարմիր դիպլոմով ավարտել է No 2 տեխնիկական ուսումնարանը։ 1990թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միկրոէլեկտրոնիկա բաժինը: 1990-1997թթ. աշխատել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում որպես գիտաշխատող: 1997-1998թթ. Հայկական կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ) և Գերմանական Կարմիր Խաչ (ԳԿԽ) կամավոր էր: 1998թ.-ից սկսած Հայկական Կարմիր խաչի ընկերությունում Առաջին օգնության հրահանգիչ է: 1998–2003թթ. աշխատել է որպես ԳԿԽ ԲՎԵԿ մասնաճյուղի կողմից իրականացվող «Գթության խոհանոց» ծրագրի կոորդինատորի օգնական, 2003-2011թթ.՝ ԳԿԽ գրասենյակի ընդհանուր հարցերով պատասխանատու: 2014թ. մայիս – հուլիսին «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի համակարգող էր: 2014թ. հոկտեմբեր – 2015թ. փետրվարին «Սոցիալական պաշտպանության ազգային համակարգի հզորացումը Հայաստանում» և 2015թ. մայիս – դեկտեմբերին «ԱՌՆ գործողությունների կայունության ապահովում» համատեղ ծրագրերի համակարգող էր: 2011-2016թ.-ի հունիս ամիսն աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում որպես փոխտնօրեն։
2016թ.-ի հունիսից աշխատում է նույն հիմնադրամում որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2011թ.-ից՝ Գերմանական Կարմիր Խաչում, որպես զարգացման ծրագրերի պատասխանատու։

... Կարդալ ավելին

ՆԱԻՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ծնվել է 1982թ.-ի դեկտեմբերի 19-ին քաղաք Երևանում: 1999թ.-ին ավարտել է Զ. Անդրանիկի անվ. Nº 191 դպրոցը: 2005թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի տեսական տնտեսագիտություն բաժինը: 1999թ.-ից ՀԿԽԸ կամավոր է, 2004թ.-ից` Առաջին օգնության հրահանգիչ: 2003թ.-ից աշխատում է ԳԿԽ ԲՎԵԿ-ում` որպես գլխավոր հաշվապահ: 2011թ.-ից աշխատում է ԱՌՆԱՊ հիմնադրամում, որպես գլխավոր հաշվապահ: