Category Archives: Ծրագրային աշխատակազմ

ՏԱԹԵՎԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ծնվել է 16.02.1994թ.-ին, քաղաք Երևանում։ 2010թ․-ին ավարտել է Կ. Զարյանի անվան N 117 միջն. դպրոցը։ 2014թ․-ին ավարտել է Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանը, մասնագիտությունը՝ լեզվաբան, հոգեբան։
2008-2015թթ.-ին Գերմանական Կարմիր Խաչի (ԳԿԽ) Բադեն֊Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԲՎԵԿ) մասնաճյուղի կամավոր է եղել, 2013թ․-ից՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում Առաջին օգնության հրահանգիչ։ 2014թ․-ին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում «ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագրի շրջանակներում՝ Երևանի Աջափնյակ համայնքի բնակիչների շրջանակում հարցազրույցներ իրականացնող էր։ 2014թ․-ին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամում աշխատել է որպես կայքի ադմինիստրատոր։ 2015թ․-ին Գերմանիայում մասնակցել է “Au-pair” ծրագրին։ 2016թ.-ի մարտից դեկտեմբեր ամիսներին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամում կամավոր էր, այժմ աշխատում է որպես ծրագրի ղեկավարի օգնական: Նույն թվականի մարտից կրկին ԳԿԽ ԲԵԿ-ի կամավոր է։

... Կարդալ ավելին

ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վահան Հարությունյանը ծնվել է 1991թ․ օգոստոսի 20-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում: 2008 թ-ին ավարտել է Ախուրյանի Ա. Կաթունյանի անվան Nº 1 միջնակարգ դպրոցը: 2009-2011 թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014թ-ին ավարտել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը: 2012թ-ից առ այսօր աշխատում է «ԱՐ-ՄՈԲԻԼ» պահնորդական ընկերությունում՝ որպես պահնորդ: 2014 թ-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՀԿԽԸ և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կամավոր է։ 2015 թ-ին ընդունվել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրա։ 2015 թ-ի ընթացքում աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում՝ որպես կայքի ադմինիստրատոր: 2016 թ-ի հունվարից սեպտեմբեր ԱՌՆԱՊ հիմնադրամում զբաղվել է կամավորական աշխատանքով։ Սեպտեմբերից առ այսօր հանդիսանում է ԱՌՆԱՊ հիմնադրամի կայքի ադմինիստրատորը։

... Կարդալ ավելին

ՄԵՐԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մերի Սարուխանյանը ծնվել է 1993թ․ փետրվարի 19-ին Երևան քաղաքում։ 2010թ․-ին ավարտել է Երևանի № 159 ավագ դպրոցը։ 2014թ․-ին կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը։ 2013թ․-ից Հայկական կարմիր խաչի ընկերության առաջին օգնության հրահանգիչ է։ 2013թ․-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի կամավոր է։ 2015թ-ի մարտ ամսից մինչև 2016թ.-ի փետրվար ամիսը ԱՌՆԱՊ հիմնադրամում աշխատել է որպես ԱՌՆ մարզային թիմերի կարողությունների զարգացման պատասխանատու։ 2015թ.-ից սովորում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ մագիստրատուրայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժնում: 2016թ.-ի նոյեմբերից ԱՌՆԱՊ հիմնադրամում աշխատում է որպես ծրագրի պատասխանատու:

... Կարդալ ավելին