Monthly Archives: May 2014
Կարգավար – օպերատորների համար նախատեսված նոր ուսումնական կենտրոնի բացումը
Տեսանյութի աղբյուրը՝ MES RA
911-ի կարգավարները բարձրակարգ վերապատրաստում են անցնում
Մայիսի 23-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Վոլֆգանգ Շմիդտին, որը ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության լիազոր անձն է և «Կարգավար օպերատորների վերապատրաստում» դասընթացի ավագ դասախոսը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը և ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը:
Կլիմայի փոփոխության ռիսկերը եվ հարմարվողականության խնդիրները Հայաստանում
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ փետրվարի 4-ին Երևանում կազմակերպել էր «Կլիմայի փոփոխության ռիսկերի և հարմարվողականության խնդիրները Հայաստանում» սեմինար-խորհրդակցություն:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում» հաշվետվությունը, որը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ճգնաժամերի կանխման և վերականգնման գործակալության «Կլիմայական ռիսկերի կառավարման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ներկայացնել և քննարկել «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկվող ծրագիրն ու նախատեսված գործողությունները:
«Կրթական» թեմատիկ խմբի աշխատանքային հանդիպում Դիլիջանում
15.11.2012-16.11.2012-ին Դիլիջանում տեղի ունեցավ ԱՌՆԱՊ հիմնադրամի «Կրթական» թեմատիկ խմբի աշխատանքային հանդիպումը, որի նպատակն էր քննարկել և մշակել «Դպրոցի աղետների ռիսկի կառավարման պլանը» : Հանդիպումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը: Հանդիպմանը մասնակցել էին ներկայացուցիչներ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, Առողջության և կրթության հայկական կենտրոնից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակից, Սեյվ դը Չիլդրեն ինտերնեյշնելից, ՕՔՍՖԱՄի հայաստանյան գրասենյակից, Կարմիր Խաչի հայկական ընկերությունից, <<Աջակցություն համայնքներին>> ՀԿ-ից,
ԼՈՌԷ փրկակար ջոկատից և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից:
«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի հանդիպում
19.09.2012-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ ԱՌՆԱՊ հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի անդրանիկ նիստը: Թեմատիկ խմբի առաջնային խնդիրն է ուսումնասիրել առաջիկայում ԱԻ նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու հետ կապված խնդիրները:
«Գետանց, հրդեհաշիջում» թեմայով փրկարարական վարժանքի իրականացում հանրային միջոցառում
ՕՔՍՖԱՄ-ը և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ն Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության գլխավոր վարչության«Աջակցություն աղետների նկատմամբ համայնքների դիմակայությանը Հարավային Կովկասում» (DIPECHO) ծրագրի շրջանակներում կազմակերպել էին «Գետանց, հրդեհաշիջում» թեմայով փրկարարական վարժանք:
Կարգավար – օպերատորների համար նախատեսված նոր ուսումնական կենտրոնի բացումը
Սույն թվականի մայիսի 16-ին ժ. 10:00-ին Երևանի Աճառյան 1 հասցեում գտնվող ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (ՃԿՊԱ) հանդիսավոր արարողությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար պարոն Արմեն Երիցյանը Աղետների ռիսկի նվազեցման բնագավառում միջազգային գործընկերների հետ բացեց Կարգավար-օպերատորների ուսուցման կենտրոնը, որը ԱՌՆ բնագավառում ՀՀ-ի որդեգրած քաղաքականության, ինչպես նաև տվյալ բնագավառում միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության վառ դրսևորումն է:
Դասընթաց նախատեսված <911> ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի համար
Ս. թ. մայիսի 12-ին մեկնարկեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի <911> ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի համար նախատեսված դասընթացը, որը կտևի մինչև ս. թ. մայիսի 24-ը: Դասընթացը վարելու են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) դասախոսները, Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) մասնագետները և Գերմանիայից ժամանած մասնագետները: Դասընթացի մասնագետներին ողջունեց ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն պարոն Պողոսյանը, նշեց, որ այս դասընթացն իր բնույթով առաջինն է Հայաստանում և ցանկալի է, որ լինի շարունակական:
«Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքերի իրականացում» հանրային միջոցառում
Մայիսի 6-ին Վայոց Ձորի Մարտիրոս համայնքի դպրոցում տեղի ունեցավ «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքերի իրականացում» հանրային միջոցառումը: Միջոցառումը կազմակերպել էին ՕՔՍՖԱՄ Հայաստանը և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ն Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության գլխավոր վարչության «Աջակցություն աղետների նկատմամբ համայնքների դիմակայությանը Հարավային Կովկասում» (DIPECHO) ծրագրի շրջանակներում:
Ուսումնավարժանքի նպատակները՝