Սույն թվականի հուլիսի 24-25 Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում ԱՌՆ թիրախների և ցուցանիշների փորձարկում 2015թ․-ից հետո ընկած ժամանակաշրջանի ընդհանուր զարգացման օրակարգում ինտեգրելու համար թեմայով՝ ԱՌՆ առաջարկվող թիրախների և չափորոշիչների կենսունակության և կիրառելիության հնարավորության վերլուծական հետազոտություն իրականացնելու նպատակով:
Monthly Archives: July 2014
Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմի «Կլիմայական փոփոխությունների ռիսկերի մեղմման և հարմարվողականության» թեմատիկ խմբի հանդիպում
Ս/թ հուլիսի 17-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմի «Կլիմայական փոփոխությունների ռիսկերի մեղմման և հարմարվողականության» թեմատիկ խմբի հանդիպում հերթական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՕՔՍՖԱՄ Հայաստանից, Ակտուար միկրոապահովագրության կենտրոնից, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից, Վորլդ Վիժըն Հայաստանից, ՀՀ ԱԻ նախարարությունից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից և ԱՌՆԱՊ հիմնադրամից։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արա Բարսեղյանը՝ ներկայացնելով հանդիպման նպատակները:
ԱՌՆ թիրախների ԵՎ ցուցանիշների փորձարկում 2015թ․-ից հետո ընկած ժամանակաշրջանի ընդհանուր զարգացման օրակարգում ինտեգրելու համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմի Կլիմայական փոփոխությունների թեմատիկ խմբի հանդիպում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀԳԾ-ն օգնում է Հայաստանին նվազեցնել ռիսկը
Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ ԱԻ նախարարը երկրում աղետների ռիսկի նվազեցման գործընթացում «կարևոր առաջընթաց»-ի գրավական բարձր է գնահատել Հյոգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) դերը։ Նախարար Արմեն Երիցյաը նշեց, որ ՀԳԾ-ի կիրառումը վերջին տասնամյակում լավ հիմք է հանդիսանում ԱՌՆ-ի վերաբերյալ գալիք համաշխարհային համաժողովի համար, որը տեղի կունենա 2015թ-ին Ճապոնիայի Սենդայ քաղաքում, և որ Հայաստանը «լավատես է, որ մշակվելիք նոր համակարգը շատ օգտակար կլինի երկրներին՝ նվազեցնելու աղետների ռիսկը ։ Նոր համակարգը կընդունվի Համաշխարհային համաժողովի ժամանակ հետևյալ ընդլայնված խորհրդակցությունների արդյունքում։
Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ Հայաստանում վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է
Տեսանյութի աղբյուրը՝ news news
ՀՀ ԱԻՆ-ը` օրինակելի մյուս երկրների համար
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ժեհակին: Վերջինս նոր է նշանակվել այդ պաշտոնին և, ԱԻ կառավարման ոլորտում հարուստ փորձ ունենալով, ցանկություն էր հայտնել ծանոթանալու ԱԻՆ գործունեությանն ու քննարկելու համագործակցության հետ կապված հարցեր:
Աղետների պատրաստվածությունը «Աղետներին դիմակայելու պատրաստ Օդանավակայաններ» ծրագրի շրջանակներում
Ս/թ հուլիսի 9-10 Գյումրի քաղաքում տեղի են ունենում GARD (Get Airports Ready for Disaster) դասընթացներ։ Դասընթացների կազմակերպիչներն են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը և DHL գերմանական փոստային գործակալությունը։
Մինչ օրս, GARD ծրագիրն իրականացվել է 21 տեղական օդանավակայանում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ինդոնեզիան (2009թ. և 2011թ.), Նեպալը (2010թ.), Բանգլադեշը (2011թ.), Լիբանանը և Թուրքիան (2012թ.), Էլ Սալվադորը, Ֆիլիպպինները և Պանաման (2013թ.):
Աղետների պատրաստվածությունը Get Airports Ready for Disaster (GARD) ծրագրի շրջանակներում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ՂԸՐՂԸԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
Ս/թ հուլիսի 8-9 Բիշկեկ քաղաքում տեղի ունեցավ տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցումը Ղըրղըզստանի Հանրապետությունում» աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն էր գործընկեր կառույցներին և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնել Ղըրղըզստանի Հանրապետության Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի վերջին 2 տարիների ձեռքբերումերը և համակարգման մեխանիզմները ԱՌՆ ազգային մակարդակում։ Ինչպես նաև Հյոգոյի գործողությունների ծրագրերի վերաբերյալ տարեկան ազգային հաշվետվությունների ներկայացումը։