ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՆԱԵՎ ԱՌՆԱՊ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ Մ. ՊՈՂՈՍՅԱՆԸ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:

Ներկա էին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, արդարադատության նախարար Հ. Մանուկյանը, գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ոստիկանապետ Վ. Գասպարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Ա. Նազարյանը և ԱԱԾ պետի տեղակալ Ա. Հարությունյանը:
Նիստի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը և հանդիսավորությամբ դահլիճ բերվեց ԱԻՆ դրոշը:

... Կարդալ ավելին