«Սեյսմիկ ռիսկը Հայաստանում: Նորարարական լուծումներ սեյսմակայուն շինարարության մեջ» թեմայով սեմինար-շնորհանդես

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) 2014թ. հոկտեմբերի 24-ին կազմակերպել էր սեմինար-շնորհանդես «Սեյսմիկ ռիսկը Հայաստանում: Նորարարական լուծումներ սեյսմակայուն շինարարության մեջ» թեմայով, որը նպատակաուղղված էր Հայաստանում բարձր և միջին խոցելիություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացմանը` որպես սեյսմիկ ռիսկի նվազեցման արդարացված արդյունավետ ճանապարհ:

Միջոցառումը վարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ, ՀՀ ԳԱԱ շինարարատեխնիկական փորձագետ, Էկոլոգիայի և կենսաապահովման անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, տ.գ.թ. Զավեն Խլղաթյանը:
Բանախոսը ներկայացրեց բարձր և միջին խոցելիություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման ժամանակակից արդյունավետ մեթոդը և համապատասխան գործողությունները, որոնց իրականացումը հնարավորություն կտա ֆինանսական ներդրումները հասցնել նվազագույնի, ինչպես նաև խոսեց առաջարկվող նոր մեթոդի կիրառմամբ մի շարք կարևոր խնդիրների լուծման մասին:

... Կարդալ ավելին

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՆԵՐԱԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՕՐՀՈՒՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի, ՄԱԶԾ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՌՆԱՊ-ի համագործակցությամբ հոկտեմբերի 23-24-ին Երևանում տեղի ունեցավ «Աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարության իրականացումը Հայաստանում» ներածական ուսուցողական դասընթաց Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողների համար: Դասընթացի նպատակն էր բարձրացնել Օրհուս կենտրոնների իրազեկվածության մակարդակը և կարողությունների հզորացումը։ Գործունեության հիմնական ոլորտն էր ահազանգը, ազդարարման կառավարումն ու արձագանքը։

... Կարդալ ավելին

ԼԵՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1993թ․ փետրվարի 24-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ 2009թ․-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 2013թ․-ին` Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմաներեն լեզու և գրականություն բաժինը։ 2013թ․-ից աշխատում է Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղում՝ որպես գրասենյակի պատասխանատու/թարգմանչուհի։

ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վահան Հարությունյանը ծնվել է 1991թ․ օգոստոսի 20-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում: 2008 թ-ին ավարտել է Ախուրյանի Ա. Կաթունյանի անվան Nº 1 միջնակարգ դպրոցը: 2009-2011 թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014թ-ին ավարտել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը: 2012թ-ից առ այսօր աշխատում է «ԱՐ-ՄՈԲԻԼ» պահնորդական ընկերությունում՝ որպես պահնորդ: 2014 թ-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՀԿԽԸ և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կամավոր է։ 2015 թ-ին ընդունվել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրա։ 2015 թ-ի ընթացքում աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում՝ որպես կայքի ադմինիստրատոր: 2016 թ-ի հունվարից սեպտեմբեր ԱՌՆԱՊ հիմնադրամում զբաղվել է կամավորական աշխատանքով։ Սեպտեմբերից առ այսօր հանդիսանում է ԱՌՆԱՊ հիմնադրամի կայքի ադմինիստրատորը։

... Կարդալ ավելին

ՄԱՐԻԱՄ ԱՍՈՅԱՆ

Մարիամ Ասոյան ծնվել է 1993թ. նոյեմբերի 18-ին Գավառ քաղաքում: 2010 թ.-ին ավարտել է Երևանի Nº 66 ավագ դպրոցը: 2014թ․-ին կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը։ 2013թ․-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կամավոր է։ 2015թ-ի ապրիլից 2016թ-ի ապրիլ ամիսը աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում, որպես ԱՌՆ մարզային թիմերի կարողությունների զարգացման պատասխանատու։ 2016 թ-ի հունիսից 2017 թ-ի հունվար ամիսը աշխատել է որպես ծրագրի պատասխանատու։ Ներկայումս հանդիսանում է ԱՌՆԱՊ հիմնադրամի կամավոր։

... Կարդալ ավելին

ՆՈՅԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ

Նոյեմ Ասատրյանը ծնվել է 1995թ. փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Հացավան գյուղում: 2012թ.-ին ավարտել է Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցը: 2012թ․-ին ընդունվել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժնի 3-րդ կուրսի ուսանող է: 2013թ․-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի, 2014թ․-ից ՀԿԽԸ կամավոր է։

... Կարդալ ավելին

ՏԻԳՐԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ծնվելէ 1993թ․մարտի 14-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում։
2010թ․-ին ավարտել է ՀՀ Արարատի մարզի ք. Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան №1 միջնակարգ դպրոցը։ 2010-2014թթ. սովորել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակներ և ճգնաժամային կառավարում բաժնում։
2013թ․-ից մինչ այսօր հանդիսանում է ԱՌՆԱՊ հիմնադրամի և Գերմանական Կարմիր խաչի կամավոր:
2015թ-ի մարտից 2016թ-ի ապրիլ ամիսը աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում որպես ԱՌՆ մարզային թիմերի պատասխանատու:
2016թ.-ից նոյեմբերից առ այսօր աշխատում է ԱՌՆԱՊ հիմնադրամում, որպես ծրագրի պատասխանատու:

... Կարդալ ավելին

ՄԵՐԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մերի Սարուխանյանը ծնվել է 1993թ․ փետրվարի 19-ին Երևան քաղաքում։ 2010թ․-ին ավարտել է Երևանի № 159 ավագ դպրոցը։ 2014թ․-ին կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը։ 2013թ․-ից Հայկական կարմիր խաչի ընկերության առաջին օգնության հրահանգիչ է։ 2013թ․-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի կամավոր է։ 2015թ-ի մարտ ամսից մինչև 2016թ.-ի փետրվար ամիսը ԱՌՆԱՊ հիմնադրամում աշխատել է որպես ԱՌՆ մարզային թիմերի կարողությունների զարգացման պատասխանատու։ 2015թ.-ից սովորում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ մագիստրատուրայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժնում: 2016թ.-ի նոյեմբերից ԱՌՆԱՊ հիմնադրամում աշխատում է որպես ծրագրի պատասխանատու:

... Կարդալ ավելին

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ (DIPECHO) ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2014թ. հոկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների կողմից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:

... Կարդալ ավելին

Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության ԵՎ քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) կողմից ֆինանսավորվող ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ծրագրի մեկնարկը Հայաստանում և Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված հանդիպում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)