ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ս/թ փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Ծրագիրը կազմակերպել և իրականացրել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ քաղաքաշինության նախարարությունների հետ համատեղ:
Ծրագրի նպատակն էր աջակցել ՀՀ կառավարությանը դպրոցների և նախադպրոցական հաստատությունների անվտանգության համընդհանուր գնահատում իրականացնելու հարցում: Ծրագիրը համապատասխանում է Հյոգոյի 2005-2015 թթ. գործողությունների ծրագրի 4-րդ գերակա ուղղությանը՝ «Նվազեցնել հիմքային ռիսկի գործոնները», որի հիմնական նպատակն է երկրներում և համայնքներում աղետների հետևանքով պատճառված մարդկային, սոցիալական, բնապահպանական ու տնտեսական ակտիվների կորուստների էական նվազեցումը:
Համաժողովի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ծրագրի ամփոփիչ վերլուծական հաշվետվությունը: Հաշվետվությունը կօժանդակի ՀՀ Կառավարությանը մշակել հանրակրթական ուսումնական հաստատությունների վերականգմանը, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ազգային ծրագիր և գործողությունների պլան, որը կներառի բացահայտված ամենախոցելի դպրոցները, անհրաժեշտ միջոցառումները, ֆինանսավորման աղբյուրները:
Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից:

... Կարդալ ավելին

Աշխատանքային հանդիպում «ԱՌՆ քաղաքային համայնքներում ծրագրի իրավական կոմպոնենտի համալրումը»

Սույն թվականի փետրվարի 18-ին «Անի Պլազա» հյուրանոցում ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Իրավական կոմպոնենտի համալրումը ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագրի վերաբերյալ աշխատանքային հանդիպում և քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ԱՌՆԱՊ հիմնադրամից,Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Ժնևյան գրասենյակից (ԿԽԿՄ ՄՖ), ՀԿԽԸ-ից , ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) տարբեր ստորաբաժանումներից, ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից (ՃԿՊԱ), Երևանի քաղաքապետարանից, Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ՅՈՒՆԻՍԵՖ, Օքսֆամ, Վորլդ Վիժըն և «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներից:

... Կարդալ ավելին

911 եվ ՃԿԿ օպերատորների վերապատրաստման դասընթացներ 2

Ս/թ. փետրվարի 1-8-ը Հայաստանում էր գտնվում Գերմանական Կարմիր Խաչի (ԳԿԽ) Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակեպության (ԲՎԵԿ) երկրամասային դպրոցի Առաջին օգնության և Փրկարար ծառայության մասնագետ Վոլֆգանգ Շմիդտը:
Այցի նպատակն էր հանդիպել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) և ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ներկայացուցիչների հետ Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ճԿԿ) և 911 օպերատորների ուսուցման համար ապրիլ ամսին կայանալիք դասընթացների հետ կապված կազմակերպչական հարցերը քննարկելու և դրանց համակարգված ընթացքն ապահովող աշխատանքների իրականացման վերարաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

... Կարդալ ավելին

Միջազգային խորհրդատուի այցը Հայաստան

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող <<Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի դիմակայունության հզորացում>> ծրագրի շրջանակներում հունվարի 26-ից 30-ը ընկած ժամանակահատվածում Կանադայից Հայաստան էր ժամանել միջազգային խորհրդատու Արկադի Տորիցինը:
Այցի նպատակն էր միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա աջակցել ազգային փորձագիտական խմբին ձևավորելու առաջարկությունների փաթեթ՝ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի դիմակայունության հզորացման վերաբերյալ:

... Կարդալ ավելին