ՄԱԿ-ի ԱՌՆ 3-րդ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր՝մարտի17-ին, Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային կոնֆերանսի շրջանակներում կայացավ հանդիպում Հայաստանի պատվիրակության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ:
Պրն. Թեդ Չայբանի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի բաժնի ղեկավար) հետ հանդիպման ընթացքում պրն. Մովսես Պողոսյանը (ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն) կարևորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը և ներդրումը ԱՌՆ մշակույթի և պլատֆորմի զարգացման գործում:

... Կարդալ ավելին

ՄԱԿ-Ի ԱՌՆ 3-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱՍՏԻՍԼԱՎ ՎՐԵԲԵՆՍԿԻԻ ՀԵՏ

Ս/թ մարտի 15-ին ճապոնիայի Սենդայ քաղաքում Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային կոնֆերանսի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպեց Ռաստիսլավ Վրեբենսկիի (Ստամբուլի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, ՄԱԶԾ Եվրոպա և ԱՊՀ) հետ:
Հանդիպման ընթացքում պրն. Մովսես Պողոսյանը (ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն) ԱՌՆ Ազգային Պլատֆորմի անունից հատուկ շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրին (ՄԱԶԾ), որպես հիմնական գործընկերոջ, 2010 թ-ից սկսած ֆինանսական աջակցության, ակտիվ համագործակցության հաստատման, ինչպես նաև Պլատֆորմի ստեղծման և զարգացման համար՝ նշելով հետագա համգործակցության կարևորությունը պլատֆորմի կայունության ապահովման գործում, ինչպես նաև երկրում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) մշակույթի ներդրման և պահպանման համար:

... Կարդալ ավելին