Monthly Archives: June 2015
ՏՄՌԿ գործիքի քննարկում
Ս/թ հունիսի 25-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր համայնքների վտանգները բնութագրող փաստաթղթին տալ անվանում, որը չի հակասի ՀՀ-ում գործող օրենքներին և կհամապատասխանի փաստաթղթի բովանդակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամից, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Վորլդ Վիժնից, Լոռէ փրկարար ջոկատից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից և ՄԱԿ-ի հումանիտար աջակցության գրասենյակից:
Դաշտային ուսումնավարժանք Շիրակի մարզում
Ս/թ հունիսի 24-ին «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Կապս համայնքում տեղի ունեցավ դաշտային ուսումնավարժանք, որը ֆինանսավորվում էր Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության վարչության գրասենյակի (DIPECHO) կողմից :
ԱՌՆ ծրագրի ամփոփիչ միջոցառում Բիշկեքում
Ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել ԱՌՆ ազգային պլատֆորմների, հատկապես` Ղրղզստանի ազգային պլատֆորմի կարողությունները, որը կնպաստի բնակչության և երկրի դիմակայունության հզորացմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը նույնպես մասնակցել է միջոցառմանը և ներկայացրել «ԱՌՆ ազգային պլատֆորմ. Համագործակցությունը գործընկերների հետ» թեմայով զեկույց «Սենդայի շրջանակային փաթեթ. Գործընկերների և համագործակցության դերը կայուն զարգացման և մարդասիրական աջակցության համար» բանավեճ-քննարկման ժամանակ:
Միջոցառման ժամանակ փոխհամագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև:
ՏՄՌԿ գործիքի քննարկում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դաշտային ուսումնավարժանք Շիրակի մարզում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՌՆ ծրագրի ամփոփիչ միջոցառում Բիշկեքում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«ԴԱՐՁՆԵՆՔ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ. ԻՄ ՔԱՂԱՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է» ԹԵՄԱՅՈՎ ՀՐԱՀԱՆԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ (Լուսանկարներ)
«Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով հրահանգչային դասընթաց
Ս/թ հունիսի 16-ից 18-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային գրասենյակի, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով հրահանգչային դասընթաց:
ԴԱՍԸՆԹԱՑ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ FEAT-Ի ԻՆՏԵԳՐՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ (Լուսանկարներ)