Monthly Archives: October 2015
ԱՌՆ ազգային պլատֆորմում էր Մարգարետա Վալշտրոմը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Միջոցառում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի ցերեկային կենտրոնում
Ս/թ. հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հերթական այցը «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի ցերեկային կենտրոն:
Մոնիտորինգի այցի շրջանակներում կազմակերպվել էր տարհանման վարժանք, որին իր մեծ ներդրումն ունեցավ նաև Տավուշի մարզի փրկարարական վարչությունը: Այնուհետև կենտրոնի սաները ցուցադրեցին թատերական ներկայացում ԱՌՆ թեմայով և պարգևատրվեցին «Ես սովորում եմ դիմակայել» վերտառությունը կրող շքանշաններով:
DIPECHO 3-ի ամփոփ զեկույց
Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության գրասենյակի Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) շրջանակներում հայաստանյան ԴԻՊԵԿՈ գործընկերները ներկայացնում են մի էլոկտրոնային թերթ, որտեղ ամփոփ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները DIPECHO 3-ի ընթացքում:
Տարհանում-վարժանք Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օքսֆամը շարունակում է «Համայնքների դիմակայունության բարելավման» ծրագիրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի օդային դարպասներից ներս
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և Deusche post DHL գործակալության ավիացիայի փորձագետների ներգրավմամբ «Նախապատրաստել օդանավակայանները գործելու արտակարգ իրավիճակներում» (GARD) գլոբալ նախագծի շրջանակներում անցկացրել են ուսումնական դասընթացներ Հայաստանի օդանավակայանների կառավարող անձնակազմի համար: