Ս/թ նոյեմբերի 24-26 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) Ճգնաժամային կառավարման պետական (ՃԿՊԱ) ակադեմիայում կայացավ ևս մեկ դասընթաց «Բնապահպանական արտակարգ իրավիճակներ և FEAT գործիքի ինտեգրումը Հայաստանում» թեմայով:
Դասընթացը կազմակերպել էին ԱՌՆ ազգային պլատֆորմը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՃԿՊԱ-ի հետ համատեղ:
Դասընթացին մասնակցում են ներկայացուցիչներ ՃԿՊԱ-ից, ՏԿԱԻՆ-ից, Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարաններից:
Monthly Archives: November 2015
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Ս/թ նոյեմբերի 22-ից 23-ը կայացավ Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԱՌՆ ազգային պլատֆորմի հիմնադրամի «ԱՌՆ գործողությունների կայունության ապահովում» համատեղ ծրագրի աղետների ռիսկի վերլուծության փորձագետների ամփոփիչ աշխատաժողովը:
«Արտակարգ իրավիճակներում վարքականոնների ուսուցում» թեմայով սեմինար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ստեփանավանը` տարածաշրջանում աղետակայուն քաղաքի օրինակ
Ս/թ նոյեմբերի 12-ին ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և UNISDR Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի գրասենյակի նախաձեռնությամբ այց կատարվեց Ստեփանավան քաղաք:
ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ` ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՌՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՄԻՋԵՎ
«Աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման գործընթացը» թեմայով սեմինար-հանդիպում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանում մեկնարկեց Համաշխարհային Բանկի «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիր»-ը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՌՆ ազգային աշխատաժողով
Ս/թ նոյեմբերի 4-ին ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախաձեռնությամբ և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության ֆինանսական օժանդակությամբ կազմակերպել էր ԱՌՆ ազգային աշխատաժողովը:
ՄԱԿ-ը Հայաստանում կատարած ԱՌՆ ծրագրերի մասին
Ստորև ներկայացված է մի տեսանյութ, որը ներկայացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները աղետների ռիսկի նվազեցման, կլիմայական փոփոխությունների և էներգաարդյունավետության ոլորտներում:
Տեսանյութի աղբյուրը՝ UNDP Armenia
Դասընթաց ՃԿՊԱ-ում
Արդեն այսօր մենք ապրում են այնպիսի միջավայրում, որտեղ կան բազմաթիվ գործարաններ, ձեռնարկություններ որտեղ պահպանվում, արտադրվում, օգտագործվում և տեղափոխվում են բազմաթիվ քիմիական վտանգավոր նյութեր: Օրեցօր այս օբյեկտների թիվը ավելանում է՝ բերելով իր հետ բազմաթիվ նոր վտանգներ, որոնցից մարդը պաշտպանվելու եղանակներ պետք է գտնի:
Այս ամենը գիտակցելով և կարևորելով արդեն 4-րդ անգամ է ինչ Հայաստանում կազմակերպվում է «Էկոլոգիական արտակարգ իրավիճակներ և էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիքի (FEAT) տեղայնացումը Հայաստանում» թեմայով դասընթացը: