Monthly Archives: April 2016
ԱՅՍՕՐ ԱՎԱՐՏՎԵՑ 911 ԿԱՐԳԱՎԱՐ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ 3-ՐԴ ՓՈՒԼԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամփոփվեցին «911»-ի կարգավար-օպերատորների վերապատրաստման 3-րդ փուլի արդյունքները
Ամփոփվեցին «911»-ի կարգավար-օպերատորների վերապատրաստման 3-րդ փուլի արդյունքները
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԻ նախարարության և ԱՌՆԱՊ հիմնադրամի գործընկերներ Վոլֆգանգ Շմիդթին և Ռոլֆ Վիդեռին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ՀՀ ԱԻ նախարարության, ԱՌՆԱՊ հիմնադրամի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով ապրիլի 18-ին մեկնարկած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլի արդյունքները:
Մանրամասները տես այստեղ՝ mes.am կայքում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
911 կարգավար օպերատորների վերապատրաստման դասընթաց. 3-րդ փուլ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
911 կարգավար օպերատորների վերապատրաստման դասընթաց. 3-րդ փուլ
Համաձայն Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ), ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) և Գերմանական Կարմիր խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԲՎԵԿ) երկրամասային դպրոցի միջև 2013թ.-ի նոյեմբերին կնքված հուշագրի` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ ԱԻՆ-ի, ՃԿՊԱ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի համատեղ ջանքերով ս.թ. ապրիլի 18-ին մեկնարկեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) 911 ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի համար նախատեսված դասընթացի 3-րդ փուլը, որը կտևի մինչև ս.թ. ապրիլի 29-ը:
Դասընթացի մասնագետներին ողջունեցին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, ՃԿՊԱ-ի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Գերմանիայից ժամանած մասնագետներ Ռոլֆ Վիդեռը և Վոլֆգանգ Շմիդթը: