Մեկնարկեց «Աղետների ռիսկերի նվազեցումը Հարավային Կովկասում» ծրագրի 4-րդ փուլը

Հունիսի 28-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հարավային Կովկասի հաստատություններում և խոցելի համայնքներում աղետների ռիսկի նվազեցմանը» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո և Հայաստանում իրականացվում է Հայկական կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների կողմից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել համայնքների դիմակայունությունը բնական վտանգներից խոցելի ոլորտներում և ամրապնդել համայնքների դիմակայունությունը բնական և մարդածին աղետների նկատմամբ: Այն կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց:

... Կարդալ ավելին

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ուսումնավարժություն Գյումրիում. հայ փրկարարների շքահանդեսը՝ շվեյցարացիների աջակցությամբ

Հունիսի 7-ից 9-ը ԱԻ նախարարությունը Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է 5 փրկարարական ջոկատների՝ «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:

... Կարդալ ավելին

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՄԱԼ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ս/թ մայիսի 11-13-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Աղետների ռիսկի վերլուծության (ԱՌՎ) սեմինար, որի հիմնական նպատակն էր Անդրկովկասի և Միջին Ասիայի երկրների համար համաձայնեցնել տեղական մակարդակում երեխայազգայուն ԱՌՎ-ի համընդհանուր մոտեցումները, ինչպես նաև կայուն զարգացման ծրագրերում ԱՌՎ արդյունքների ներառման հետ կապված խնդիրները:

... Կարդալ ավելին

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ԴԻՊԵԿՈ IV ծրագրի գործընկերների հանդիպում

Ս/թ մայիսի 31-ին տեղի ունեցավ ԴԻՊԵԿՈ IV ծրագրի գործընկերների հանդիպում: Հանդիպմանը ներկա էին Տիգրան Թովմասյանը և Արմինե Տեր-Ղևոնդյանը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ), Արմեն Չիլինգարյանը (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր), Իռեն Սարգսյանը և Գայանե Աբովյանը (Սեյվ դը Չիլդրեն), Արսեն Սիմոնյանը և Լիլիթ Հովհաննիսյանը (ՕքսԵՋեն), Էդմոն Ազարյանը (Հայկական Կարմիր խաչի ընկերություն), Արա Բարսեղյանը և Անուշ Վերդյանը (Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամ):
Հանդիպման նպատակներից մեկը «Կրթության և համայնքային զարգացման ոլորտում դիմակայունության և աղետների ռիսկի նվազեցման համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ հարցերի քննարկումն էր: Նշվեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում (մինչև հունիսի 3-ը) ԴԻՊԵԿՈ IV ծրագրի գործընկերների կողմից հուշագրի մեջ պետք է ներկայացվի յուրաքանչյուրի ներդրումը, նաև պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ, լրացումներ և առաջարկություններ, եթե այդպիսիք առկա են, որպիսի փոխըմբռնման հուշագիրն ունենա վերջնական տեսք:

... Կարդալ ավելին