ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Հոկտեմբերի 14-ին Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել է ուսումնական հաստատությունների (ՈւՀ) աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում (ԱԻ) գործելու պլանի ներդրմանն աջակցելու նպատակով վերապատրաստման մեկօրյա սեմինար Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում:

... Կարդալ ավելին

ՍԵՄԻՆԱՐ «ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ս/թ հոկտեմբերի 11-ից 12-ը Դիլիջան համայնքում տեղի ունեցավ սեմինար, որը կազմակերպվել և իրականացվել էր Ասիական զարգացման բանկի «Բարձրացնենք դիմակայունությունը տիեզերական, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի շրջանակներում։
Սեմինարի նպատակն էր ուսուցանել մասնակիցներին «Քաղաքային բաց քարտեզագրման» գործիքի (GeoMapTool) կիրառման մեխանիզմը և փորձարկել այն դաշտային պայմաններում։ Այս գործիքը հնարավորություն է ընձեռում «Քաղաքային բաց քարտեզագրման» քարտեզներում (Openstreetmap) կատարել փոփոխություններ (ավելացնել, փոփոխել կամ ջնջել ինֆորմացիա)։
Սեմինարի առաջին օրը մասնակիցները սովորեցին GeoMapTool-ի կիրառման մեխանիզմը և ինչպիսի առաջնային անհրաժեշտության տեղեկատվություն է պետք ներբեռնել Openstreetmap աղետների ռիսկի նվազեցման ենթատեքստում։ Երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները բաժանվեցին երթախմբերի և գործնականում կիրառեցին GeoMapTool-ը՝ քարտեզագրելով Դիլիջանի համայնքում որոշ հատվածներ։

... Կարդալ ավելին