Monthly Archives: December 2016
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ս/թ դեկտեմբերի 24-ից 25-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով տեղի ունեցավ Երևանի համար «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակմանն ուղղված երկրորդ աշխատանքային հանդիպումը, որը իրականացվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ս/թ դեկտեմբերի 23-ին, «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ԱՌՆ ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի կողմից` «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
Հանդիպման նպատակն էր՝
1. ներկայացնել փորձագիտական խմբի (Սուսաննա Մնացականյան՝ ՄԱԶԾ, Արա Ասլանյան՝ ՀՀ ԱԻՆ, Արթուր Մուրադյան՝ ՀՀ ԱԻՆ, Արմեն Առաքելյան՝ «ԼՈՌԷ» փ/ջ) սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարած աշխատանքը:
2. Քննարկել համայնքային կառավարման համակարգում ՏՄՌԿ մեթոդաբանության կիրառման հետ կապված հնարավոր խնդիրները:
Կլոր սեղան-քննարկում (Լուսանկարներ)
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՌՆ ԵՐԵԽԱՅԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՌՆ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ
Ս/թ-ի դեկտեմբերի 22-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Աղետների ռիսկի կառավարում և աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) երեխայակենտրոն մոտեցումներ» թեմայով սեմինար, որը նախատեսված էր Երևանի ԱՌՆ թիմի համար։
Սեմինարն իրականացվեց Սեյվ դը Չիլդրեն կազմակերպության, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) համատեղ ջանքերով։
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՌՆ ԵՐԵԽԱՅԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՌՆ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կրթության ոլորտի աղետների ռիսկի կառավարման պլանի հայեցակարգի կլոր-սեղան քննարկում
Ս/թ դեկտեմբերի 21-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ԱՌՆ ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի կողմից` «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
Հանդիպման նպատակն էր ԱՌՆԱՊ-ի գործընկերներին ներկայացնել փորձագիտական խմբի (Ռոբերտ Ստեփանյան՝ ՀՀ ԿԳՆ, Արկադի Պապոյան՝ ՀՀ ԿԳՆ, Համլետ Մաթևոսյան՝ ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ) կողմից մշակված «Կրթության ոլորտի աղետների ռիսկի կառավարման պլանի հայեցակարգ»-ը և քննարկել այն:
Հրդե՜հ է, հրդե՜հ
Տեսահոլովակը պատրաստել են «Արտակարգ ալիքը» և Սեյդ դը չիլդրեն կազմակերպությունը։
ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՌՆ ԵՐԵԽԱՅԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
Ս/թ-ի դեկտեմբերի 15-16-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ կազմակերպած դասընթաց՝ «Աղետների ռիսկի կառավարում և ԱՌՆ երեխայակենտրոն մոտեցումներ» թեմայով, որը նախատեսված էր Ավան, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աղետների ռիսկի նվազեցման թիմերի համար։
Դասընթացի նպատակն էր նպաստել վարչական շրջանների ԱՌՆ թիմերի կարողությունների զարգացմանը և աջակցել զարգացման գործընթացներում ԱՌՆ բաղադրիչի ներառմանը: