ՀՀ ԱԻ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ իրականացնում է «Աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման ծրագիրը»: Ծրագրի համաձայն՝ Երևանի փոքր կենտրոնում, Կապան, Ստեփանավան, Դիլիջան քաղաքներում և Դիլիջանի խոշորացված մյուս բնակավայրերում՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք, ինչպես նաև Սյունիքի մարզի Սյունիք համայնքում տեղադրվել և ներակայումս տեղադրվում են շուրջ 22 ազդարարման սարքավորումներ, որոնք միացվում են ՀՀ ԱԻ նախարարության ազդարարման կենտրոնական կառավարման համակարգին:
Monthly Archives: February 2017
Ստեփանավան քաղաքի հասարակական նշանակության շենքերի տեխնիկական վիճակի եվ սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատում
Ստեփանավան քաղաքի սեյսմիկ գնահատման հաշվետվություն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Փետրվարի 24-26, 2017թ. Աղվերանի «Պարկ Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ աշխատաժողով, որի նպատակն էր ՀՀ կրթության համակարգի աղետների ռիսկի կառավարման ռազմավարության մշակումը։ Այն կազմակերպվել էր Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» ծրագրի «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ենթածրագրի շրջանակներում:
Տարածաշրջանային աշխատաժողով «Տեղական մակարդակում քաղաքային ռիսկերի նվազեցումը ԵՎ դիմակայունության բարձրացումը» թեմայով
2017թ-ի փետրվարի 16-17-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տեղական մակարդակում քաղաքային ռիսկերի նվազեցումը և դիմակայունության բարձրացումը» թեմայով աշխատաժողով։
Աշխատաժողովի նպատակն էր նպաստել քաղաքի կայուն զարգացման գործընթացներին` համայնքային ԱՌՆ պլատֆորմների ստեղծման և կարողությունների զարգացման միջոցով, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱՌՆ միջազգային ռազմավարության գրասենյակի (UNISDR) կողմից մշակված համայնքին սպառնացող աղետների ռիսկի մոդելավորման գիտելիքների և հմտությունների ուսուցմամբ:
Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ «Դարձնենք քաղաքները դիմակայուն. Իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին միացած Հայաստանի 21, Ղազախստանի Օսկամեն, Ռիդդեր և Ղրղզստանի Կարակոլ քաղաքներից, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամից, UNISDR-ից, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ներից, Օքսեջեն հիմնադրամից և «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունից։
Աշխատաժողովը համատեղ կազմակերպել էին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմ հիմնադրամը և ՄԱԿ-ի ԱՌՆ միջազգային ռազմավարության գրասենյակը։
ՏՄՌԿ մեթոդաբանության կիրառման ուղեցույցի նախագծի ներկայացում (Լուսանկարներ)
Աշխատաժողով «Հայաստանում մասնավոր հատվածի ներգրավումը Աղետների Ռիսկի Կառավարման ոլորտ» թեմայով
Ս/թ փետրվարի 17-ին, Երևանում տեղի ունեցավ աշխատաժողով «Հայաստանում մասնավոր հատվածի ներգրավումը Աղետների Ռիսկի Կառավարման ոլորտ» թեմայով:
Աշխատաժողովի նպատակն էր մշակել ընդհանուր գործուն ռազմավարություններ, որոնք կնպաստեն Հայաստանում մասնավոր հատվածի գործընկերներին Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) գործընթացներում ներգրավելուն: