Աշխատաժողով Կապանում

Ս/թ ապրիլի 19-ին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Կապանի դիմակայունության թիմը համատեղ կազմակերպել էին աշխատաժողով։

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) կողմից ֆինանսավորվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագիրի արդյունքները։

... Կարդալ ավելին

Դասընթաց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով

Ս/թ ապրիլի 18-ին Կապան և Քաջարան քաղաքների բուժաշխատողների և ապրիլի 19-20-ը վերոնշյալ քաղաքների հրշեջ փրկարարական ջոկատների և ՀՀ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների համար իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացը։

... Կարդալ ավելին

«ԱՌՆ կրթություն մանկապարտեզներում» թեմայով դասընթաց Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում

ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Կապանի դիմակայունության թիմի նախաձեռնությամբ կազմակերպվեց և իրականացվեց «ԱՌՆ կրթություն մանկապարտեզներում» թեմայով դասընթաց Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում։

Դասընթացի նպատակն էր մանկապարտեզի երեխաներին փոխանցել ԱՌՆ գիտելիքներ, դարձնել նրանց այդ գիտելիքի կրողը և փոխանցողը եկող /հաջորդ սերունդներին։

... Կարդալ ավելին

Տարհանման վարժանք Դիլիջանի թիվ 5 դպրոցում

Ապրիլի 18-ին Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող «Բարձրացնենք դիմակայունությունը տիեզերական, տեղեկատվական ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի շրջանակներում Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան թիվ 5 դպրոցում իրականացվեց տարհանման վարժանք:

... Կարդալ ավելին

«Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների եվ ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի հանդիպում

2017թ. ապրիլի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱՌՆ ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) կողմից իրականացվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի հանդիպում։

... Կարդալ ավելին

Փորձագիտական խմբի հանդիպում «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում (Լուսանկարներ)