ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 03.05.1993թ-ին, Երևանում։ 2000-2008թթ-ին սովորել է Բելինսկու անվ. թիվ 38 միջնակարգ դպրոցում։ 2008-2013թթ-ին սովորել է Երևանի պետական արդյունաբերական քոլեջում։ 2011-2013թթ-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2014թ-ից սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 2017թ-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի կամավոր է։

... Կարդալ ավելին

Հայաստանը 2017 թ.-ի ԱՌՆ գլոբալ պլատֆորմում

Մայիսի 22-ից 26֊ը Մեքսիկայի Կանկուն քաղաքում Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) գլոբալ պլատֆորմին մասնակցելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Դ. Տոնոյանի գլխավորությամբ Մեքսիկա է մեկնել Հայաստանի պատվիրակությունը։ Գլոբալ պլատֆորմը կազմակերպել են Մեքսիկայի կառավարությունը և ՄԱԿ-ի ԱՌՆ միջազգային ռազմավարության գրասենյակը (UNISDR):

... Կարդալ ավելին

ՀԶՈՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիսի 20-21, 2017թ։ Գորիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի և բժշկական կենտրոնի աշխատակիցների համար իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացը։

Դասընթացի նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու ցուցաբերել արտակարգ իրավիճակներում գտնվողների, հատկապես հղիների ու ծննդաբերող կանանց անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության իջեցմանն ու կանխարգելմանը։

... Կարդալ ավելին

ԴԱՍԸՆԹԱՑ ՄԵՂՐԻ ԵՎ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս./թ. մայիսի 7-ին Մեղրի և Ագարակ քաղաքների հրշեջ փրկարարական ջոկատների աշխատակիցների և մայիսի 8-ին վերոնշյալ քաղաքների բուժաշխատողների համար իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացը։

... Կարդալ ավելին