Monthly Archives: July 2017
ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (GIS) ԵՎ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
Հուլիս 17-21, 2017թ։ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ դասընթաց՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) և հեռահար զոնդավորում» թեմայով, որի նպատակն էր ArcGIS 10.1 ծրագրի վերաբերյալ կիրառական հմտություններ տալ մասնակիցներին, որպեսզի վերջիններս աջակցեն տարբեր տեսակի տարածաժամանակային խնդիրների լուծմանը, ինչպես օրինակ՝ հատուկ շեշտադրմամբ ԱՏՀ-ի օգտագործումը աղետների ռիսկի կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնման համար:
ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (GIS) ԵՎ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՏՄՌԿ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Աշխատանքային հանդիպում ՏՄՌԿ մեթոդաբանության կիրառական ուղեցույցը վերջնական տեսքի բերելու նպատակով (լուսանկարներ)
ՄՇԱԿՎՈՒՄ Է ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՌՆ ԵՎ ԱԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԸ»
Հուլիսի 11-12, 2017թ։ Կապան համայնքում Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում (ԱԻ) գործելու պլանի մշակում» թեմայով դասընթացը։
ՄՇԱԿՎՈՒՄ Է ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՌՆ ԵՎ ԱԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԸ» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեմինարներ ֆերմերների համար «Հակակարկտային ցանցեր» թեմայով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2017 թ-ի մայիսի 5-ին «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ՓԲԸ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն էր ստեղծել արդյունավետ, մատչելի և մոտիվացնող մեխանիզմ՝ ի նպաստ գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության հետևանքով առաջացած բացասական հետևանքների մեղմմանը։