ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընտրվեց «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հոկտեմբերի 27, 2017թ․ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) կայացավ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) նիստ:

Նիստի նպատակն էր ընտրել հոգաբարձուների խորհրդի նախագահ և քարտուղար, ներկայացնել հիմնադրամի գործունեությունը, քննարկել ԱՌՆԱՊ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխության ենթակա կետերը և հիմնադրամի տնօրենի ընտրության ընթացակարգի հարցերը:

... Կարդալ ավելին

«Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» խորագրով եռօրյա միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվեց Կապան քաղաքի փորձը

Հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում անցկացված «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» խորագորով եռօրյա միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվեց Կապան քաղաքի «Աշխարհատեղեկատվական համակարգի հենքի վրա համակողմանի ռիսկի մոդելավորման» արդյունքները, որը արդեն օրինակելի է և կարելի է կիրառել նաև հանրապետության մյուս քաղաքներում նույպես։ Տես՝ սեսիա 4-ը

... Կարդալ ավելին