Հաջողված համագործակցություն

Զեկույցում ներկայացված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրեկոլ բանկի և «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի հաջողված համագործակցությունը։ Համագործակցությունը ուսումնասիրվել է կառավարության կողմից և հանդիսացել է հիմքերից մեկը հակակարկտային ցանցերը ձեռք բերելու նպատակով ֆերմերներին սուբսիդավորելու որոշում կայացնելիս։

... Կարդալ ավելին

ՄՇԱԿՎՈՒՄ Է «ԱՌՆ ՍԵՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

14.11.2017թ. ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել «ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի (ՍԳԾ) իրականացման մոնիթորինգի և գնահատման չափորոշիչների մշակման» թեմատիկ խմբի աշխատակարգը և ձևավորել նշված թեմատիկ խմբի կազմը։

... Կարդալ ավելին

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՑ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ» ԾՐԱԳԻՐԸ

Նոյեմբերի 8, 2017թ. ԱՌՆ ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի նպատակն էր ներկայացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ մշակված «Ճգնաժամային հաղորդակցության և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ազգային ցանց» ծրագիրը, քննարկել այն և ստանալ առաջարկություններ՝ ծրագրի իրականացման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար։

... Կարդալ ավելին

«Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթաց Արմավիրի մարզում

Նոյեմբեր, 2017թ։ նոյեմբերի 4-ին Արմավիրի մարզի բուժաշխատողների և նոյեմբերի 8-ին փրկարար ծառայության աշխատակիցների համար իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթաց։

Դասընթացի նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու արտակարգ իրավիճակներում գտնվողներին, հատկապես` հղիներին ու ծննդաբերող կանանց, ցուցաբերել անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության մակարդակի իջեցմանն ու կանխարգելմանը։

Դասընթացը կազմակերպել էր «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների և առողջպահության նախարարությունների աջակցությամբ։

... Կարդալ ավելին

«ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի գործունեության ոլորտներից մեկը կարկտապաշպան ցանցերի տեղադրումն է

«ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի գործունեության ոլորտներից մեկը կարկտապաշպան ցանցերի տեղադրումն է։ 2012 թ-ից սկսած հիմնադրամը, համագործակցելով մի շարք նախարարությունների (ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարություններ), միջազգային և տեղական կազմակերպությունների (ՄԱԶԾ, Վորլդ Վիժն, CARD հիմնադրամ և այլն) հետ, փորձել է նպաստել Հայաստանում կարկտապաշտպան ցանցերի օգտագործման մշակույթի ձևավորմանը:
Այս ոլորտում առաջին գործընթացը սկսվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ՝ Վորլդ Վիժնի, ՀՀ ԱԻ նախարարության և ԱՌՆԱՊ հիմնադրամի աջակցությամբ։ Գործընթացը պիլոտային էր՝ նպատակաուղղված պարզելու Հայաստանի բնակլիմայական պայմաններում ցանցերի արդյունավետությունը և դիմացկունությունը։

... Կարդալ ավելին

Հաստատվեց Տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը

ՀՀ կառավարության 2017 թ.-ի ապրիլի 6-ի թիվ 14 արձանագրային որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հավանության արժանացած աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի 4.2.1 և 6.2.3 կետերի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի թիվ 1106 հրամանով հաստատվել է «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման» կիրառական ուղեցույցը։

... Կարդալ ավելին