«ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման գործընթացը Հայաստանում» թեմայով հանդիպում քննարկում ՀՀ ԱԻ նախարարությունում

Դեկտեմբերի 22, 2017թ․ Հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում «Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարության իրականացման գործընթացը Հայաստանում» թեմայով, որի նպատակն էր քննարկել ԱՌԿ ազգային ռազմավարությունից բխող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ոլորտային խնդիրները, ինչպես նաև «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի հնարավոր աջակցության շրջանակները։

... Կարդալ ավելին

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՋԻՆԻՇՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ «ԱՌՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ

22.12.2017 թ․ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը հյուրընկալեց «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ներկայացուցիչներին։

Նպատակն էր ներկայացնել Ստեփանավան քաղաքում «Համայնքային նորարարական երիտասարդական կենտրոն» ստեղծելու գաղափարը և քննարկել համագործակցության հնարավորությունները։

... Կարդալ ավելին

Հանդիպում Վորլդ Վիժնի Կապանի գրասենյակում

Դեկտեմբերի 18, 2017թ․ Վորլդ Վիժնի Սյունիքի մարզի ծրագրերի համակարգող Լենա Կարապետյանը հյուրընկալեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Համայնքային նորարարական երիտասարդական կենտրոն» ստեղծելու գաղափարը և քննարկել այս գաղափարի շրջանակներում համագործակցության հնարավորությունները։

... Կարդալ ավելին

Կապանում կստեղծվի նորարարական երիտասարդական կենտրոն

Դեկտեմբերի 18, 2017թ․ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Արգամ Գրիգորյանը հյուրընկալեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) , «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներին:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՄԱԶԾ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագիրը, քննարկել և համաձայնեցնել ծրագրի այն ուղղությունները, որոնք նախատեսվում են իրականացնել Կապան քաղաքում, ինչպես նաև պլանավորել հետագա անելիքները։

... Կարդալ ավելին

«Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարմանն ուղղված առաջարկություններ գյուղատնտեսության ոլորտում» թեմայով սեմինար-դասընթաց

Դեկտեմբերի 14-15-ին Երևանում 43 գյուղատնտեսական արտադրող խմբերի համար կազմակերպվեց «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարմանն ուղղված առաջարկություններ գյուղատնտեսության ոլորտում» թեմայով երկօրյա սեմինար-դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց հետևյալ թեմաները՝

... Կարդալ ավելին

Աղետների ռիսկի նվազեցման գործընթացները ՃԿՊԱ մագիստրոսների ուսումնասիրության առարկա

Դեկտեմբեր, 2017թ․ Աղետների ռիսկի նվազեցման գործընթացները նաև ուսանողների ուշադրության կենտրոնում է։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այս ամիս տեղի ունեցավ մագիստրոսի կրթական ծրագրով պետական քննությունները։ Արդյունքում 34 ուսանող ստացան մագիստրոսի կոչում։

... Կարդալ ավելին

Հակակարկտային ցանցերի կիրառումը դրական ազդեցություն կունենա ֆերմերների սոցիալ տնտեսական վիճակի վրա

ԱՌՆ ազգային պլատֆորմի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցության շրջանակներում արդեն 25 ֆերմեր օգտվել են հակակարկտային ցանցեր ձեռք բերելու հնարավորությունից։ Ֆերմերների կողմից ցանցապատվել են խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի այգիներ և մոշի, ելակի, ազնվամորու դաշտեր՝ ընդհանուր առմամբ մոտ 11 հա։ Հարցումների արդյունքում բոլոր ֆերմերները նշել են, որ հակակարկտային ցանցերի կիրառումը դրականորեն կանդրադառնա իրենց սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

... Կարդալ ավելին

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿԵԼԻՍ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ՆԱԵՎ ԱՌՆԱՊ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՄԱԶԾ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՓՈՐՁԸ

2017 թ-ի ամռանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հյուրընկալել էր ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի(ԱՌՆԱՊ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակն էր գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել ՄԱԶԾ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից դեռևս 2013 թ-ից մեկնարկված հակակարկտային ցանցերի ներդրման պիլոտային ծրագրերի արդյունքները։

... Կարդալ ավելին