Փորձարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի նախագիծը։
Այս անգամ փորձարկումները կիրկանացվեն Կապան համայնքի թիվ 1, 4 և 9-ը ՆՈՒՀ-երում։ Նպատակն է բացահայտել ՆՈՒՀ ԱՌԿ պլանի նախագծում առկա թերությունները և այդ բացահայտումները հաշվի առնելով վերջնականացնել այն։ ... Կարդալ ավելին
Փետրվարի 20, 2018թ․։ Մեկնարկեց Համայնքների դիմակայունության ֆորումը, որի նպատակն է խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը:
Այն նախաձեռնել էր ՕքսԵՋեն հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի աջակցությամբ: ... Կարդալ ավելին
Փետրվարի 15, 2018թ․։ Կայացավ ԱՕ թեմատիկ խմբի հերթական հանդիպումը, որի հիմնական նպատակն էր մշակել առաջին օգնության (ԱՕ) թեմատիկ խմբի աշխատանքային պլանը, որտեղ կարտացոլվեն հետագա քննարկվող հարցերի հաջորդականությունը, պատասխանատուները և ժամանակահատվածները։ ... Կարդալ ավելին
2015թ. Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային 3-րդ համաժողովի ժամանակ ընդունվեց Սենդայի ԱՌՆ 2015-2030թթ. գործողությունների ծրագիրը (ՍԳԾ), որը հիմք ընդունելով մշակվեց և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը: 2017թ. ապրիլին ԱՌԿ ռազմավարությունն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: ... Կարդալ ավելին
Փետրվարի 8, 2018թ․: «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորող Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչություն) ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք։ ... Կարդալ ավելին
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ