Մանկապարտեզների ԱՌԿ պլանի նախագծի հերթական փորձարկումները իրականացվեցին Ստեփանավան համայնքում

Մարտի 12-17, 2018: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի նախագծի հերթական փորձարկումները իրականացվեցին Ստեփանավան համայնքի թվով 4 մանկապարտեզներում։

Նպատակն էր բացահայտել ՆՈՒՀ-ի ԱՌԿ պլանի նախագծում առկա թերությունները, բացթողումները և այդ բացահայտումները հաշվի առնելով՝ վերջնականացնել այն։

... Կարդալ ավելին

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱՌԿ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Մարտի 17, 2018թ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) տեղի ունեցավ ԱՌՆ ազգային պլատֆորմի ԱՌԿ ռազմավարության մոնիթորինգի և գնահատման խմբի ընդլայնված աշխատանքային հանդիպումը։

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻ նախարարության, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։

... Կարդալ ավելին

Գերմանական չորրորդ դասընթացին ընդառաջ

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի միջև կնքված եռակողմ պայմանագրի համաձայն, այս տարվա ապրիլի կեսին ՃԿՊԱ-ում կանցկացվեն «Խոսակցությունների վարում» և «Հեռախոսով առաջին օգնության տրամադրում» թեմաներով վերապատրաստման դասընթացներ «911» ծառայության կարգավար-օպերատորների համար, ակադեմիայի ուսանողների և դասախոսների համար: Դասընթացները կվարեն Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչները, իսկ հաջորդ կազմակերպվող դասընթացները՝ ակադեմիայի վերապատրաստված մասնագետները:

... Կարդալ ավելին

Կապանի մանկապարտեզներում փորձարկվեց «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանի» նախագիծը

Փետրվարի 26-մարտի 3, 2018թ․։ Փորձարկվեց Սեյվ դը Չիլդրենի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի» նախագիծը։

... Կարդալ ավելին

Կապանում իրականացվող ԱՌՆ գործընթացներին ներգրավված են ուսանողներ և ակտիվ երիտասարդներ

Մարտի 1, 2018թ․։ Տեղի ունեցավ Կապանի համայնքային դիմակայունության թիմի հերթական հանդիպումը, որի նպատակն էր ներկայացնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՌՆ ազգային պլատֆորմի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի Կապանում իրականացվող բաղադրիչները, լսել թիմի անդամների առաջարկությունները, քննարկել դրանք և սահմանել հետագա անելիքները։

... Կարդալ ավելին