26-27 հունիսի 2018: ԿԱՀԿ տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի շրջանակներում, ի թիվս կազմակերպված այլ միջոցառումների, իրականացվեց աշխատանքային հանդիպում՝ կլոր սեղան գիտական հանրության ներկայացուցիչների միջև, որի նպատակն էր կազմակերպել երկխոսություն ԱՌՆ և ԱՌԿ ոլորտներում գիտական հետազոտությունների նշանակության, առկա խնդիրների, մարտահրավերների և համագործակցության շրջանակների ընդլայնման վերաբերյալ։
Monthly Archives: June 2018
Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմ 2018-ին ընդառաջ
Հարցազրույց: 20.06.2018թ.
Ս.թ.-ի հունիսի 26-27-ը Հայաստանում կայանալիք Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմին ընդառաջ Հ1 հեռուստաալիքի «Առավոտ լուսո» հաղորդաշարին հյուընկալվել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Մարգարիտա Հակոբյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը:
Մեկնարկեց Ստեփանավանի «Անօդաչու թռչող սարքերի պատրաստման և հեռակառավարման լաբորատորիայի» կահավորման և դասընթացի նախապատրաստական աշխատանքները
Ստեփանավանի «Երիտասարդական նորարական ռեսուրս կենտրոն»-ի անօդաչու թռչող սարքերի պատրաստման և հեռակառավարման լաբորատորիայի դասընթացների մեկնարկը նախապատրաստելու նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Ստեփանավան համայնք:
Մանկավարժների և ծնողների համագործակցությունը երեխաների անվտանգ դաստիարակության գործում
ՀՀ օրենսդրությունը և կրթական քաղաքականությունը աղետների նախապատրաստման ոլորտում երեխաների կարիքների և իրավունքների տեսանկյունից
Սույն վերլուծությունը իրականացվել է 2011թ-ին «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» ծրագրի շրջանակներում։
Խաղս կատակ, բայց լուրջ է
Աղետների ռիսկի նվազեցման կրթություն- Ուսումնական պարապմունքներ և խաղեր
Կենտրոնական Ասիայի ԵՎ Հարավային Կովկասի Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմ
2018 թ. հունիսի 26-27-ը Հայաստանում տեղի կունենա ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի տարածաշրջանային համաժողով, որին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետությունների պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն է քննարկել աղետների պատճառած վնասների նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները և դրանց ծավալների մեծացումը: