Փնտրում ենք փորձագետներ

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանասվորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ԱՌՆԱՊ հիմնադրամը փնտրում է առաջին օգնության ոլորտի փորձագետների ստորև նշված աշխատանքները իրականացնելու համար:

... Կարդալ ավելին

ԵՎՍ 2 ԱՄԻՍ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԴՐՈՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍԱՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԻՆՔՆՈՒՅՈՒՅՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՎ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐԵԼ ԱԹՍ-ՆԵՐ

Օգոստոսի 9, 2018 թ.: «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը մոնիտորինգ այցով Ստեփանավանում էր:

Այցի շրջանակներում պրն. Բարսեղյանը այցելեց «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն», հետևեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պատրաստման և հեռակառավարման դասընթացի ընթացքին, զրուցեց համակարգողների և ուսուցանվողների հետ, ինչպես նաև ծանոթացավ վերջիններիս կողմից կատարված աշխատանքներին:

... Կարդալ ավելին

Լրամշակվեցին նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանները

Տեղի ունեցավ ԱՌՆ ազգային պլատֆորմի գործընկերների հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել, քննարկել և լրամաշակել Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզ) և ուսումնական հաստատություններերի (դպրոց) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանները, ինչպես նաև քննարկել դրանց ներդրման առավել արդյունավետ մեխանիզմները:

... Կարդալ ավելին