Իրականացվեց առաջին օգնության հրահանգչային դասընթաց՝ նոր մշակված ԱՕ ազգային չափանիշներին համապատասխան

Ս.թ. ապրիլի 9-14-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Առաջին օգնության» (ԱՕ) հրահանգչային դասընթաց: Այն իրականացվեց Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետներին նախապատրաստման ծրագրի» (ԴԻՊԵԿՈ V) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ զարգացնելու ԱՌՆԱՊ կարողությունները՝ ԱՕ կրտսեր մասնագետներ ունենալու տեսանկյունից: Վերջիններս հետագայում կդառնան ԱՌՆԱՊ-ի մասնագիտական կարողությունը, որոնց աջակցությամբ հիմնադրամը կկարողանա իր ներդրումն ունենալ ԱՕ ոլորտի գիտելիքի տարածման և ամրապնդման գործընթացներում:

... Կարդալ ավելին