ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ սկսում է մի նոր ծրագիր, որի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ բժշկական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման կարողությունները:
Monthly Archives: June 2020
ԱՌՆԱՊ հիմնադրամն աջակցում է ՄԱԶԾ-ին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալ֊տնտեսական իրավիճակի գնահատման գործընթացում
Ուսումնասիրության շրջանակներում պլանավորված է իրականացնել ընդհանուր առմամբ 5010 ավարտական հարցում, որից 3000 հարցումը՝ տնային տնտեսությունների, 1550 բիզնես սեկտորի և 550 ֆերմերային տնտեսությունների հետ, ՀՀ մոտ 130 բնակավայրում:
Ուսումնասիրության ամբողջ գործընթացը համակարգվում է ՄԱԶԾ-ի կողմից` սերտորեն համագործակցելով UNFPA, UNAIDS, UN Women գործակալությունների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որի շրջանակներում հարցումներ իրականացնելու, հավաքագրված տվյալների վերլուծությամբ՝ բիզնես սեկտորի և ֆերմերային տնտեսությունների մասով պատասխանատու է «Ի ՎԻ Քոնսալտինգ» ՍՊԸ-ն, իսկ տնային տնտեսությունների մասով` «Դեյթամոտուս» ՍՊԸ-ն, ում կողմից ուսումնասիրվում են նաև մի շարք խոցելի խմբերի կարիքներ (բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձիք, նպաստառուներ, միայնակ ծերեր, փախստականներ)։Հարցումների արդյունքում հավաքագրված տվյալների վերլուծության բացահայտումների հիման վրա Երևանի և բոլոր մարզերի համար կձևավորվեն վաղ վերականգնմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ և ճանապարհային քարտեզներ, որոնք ակնկալվում է, որ օգտակար ներդրում կլինեն ՀՀ կառավարության, Երևան քաղաքի և այլ համայնքների համար՝ Քովիդ-19 համաճարակից վերականգնման պլանավորման գործում։ Վերջապես, այն կաջակցի` չեզոքացնելու նոր կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայում, ինչպես նաև ի հայտ եկող կարիքների լուծմանը՝ շեշտը դնելով Հայաստանի առավել տուժած և խոցելի խմբերի, ինչպես նաև գործարարության վրա։
ԱՌՆԱՊ հիմնադրամն՝ որպես ՄԱԶԾ գործընկեր, ներգրավվել է ուսումնասիրության կազմակերպման գործընթացում՝ աջակցելով ՄԱԶԾ-ին և սոցիոլագիական ընկերություններին, անհրաժեշտ տվյալների հավաքագրման և հարցումներն իրականացնելու հարցերում:
Առցանց հանդիպում-քննարկում Բերդ համայնքի թվով 7 դպրոցների ներկայացուցիչների հետ
Ս.թ մայիսի 27-ի տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Բերդ համայնքի թվով 7 դպրոցի ներկայացուցիչների հետ, որի հիմնական նպատակն էր լսել դպրոցների ներկայացուցիչներին դպրոցների կողմից՝ 2019-2020թթ. ուսումնական տարվա ընթացքում, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարած աշխատանքների մասին, ներկայացնել դպրոցներին դպրոցական ԱՌԿ պլանի կատարելագործման տեսանկյունից առաջարկություններ և խորհուրդներ, ինչպես նաև որպես դպրոցներին տրամադրվող աջակցություն ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից գնված գույքի տրամադրման ընթացակարգը: