Հուլիսի 28-ին «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում իրականացվեց «Բժշկական կազմակերպության աղետների ռիսկի կառավարման պլանի մշակման կարողությունների հզորացում» թեմայով դասընթաց:
Դասընթացի նպատակն էր ներկայացնել և քննարկել Վաղարշապատի հիվանդանոցի արդեն մշակված աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանը, ինչպես նաև սովորեցնել վերջինիս հետագա վերամշակման և դրանից օգտվելու կարգը: ... Կարդալ ավելին
Հերթական առցանց հանդիպումը տեղի ունեցավ՝ «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում:
Նպատակն էր՝ ծրագրային փորձագետներին ներկայացնել և քննարկել հիվանդանոցների ուսումնասիրության ժամանակ բացահայտված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացման մեկ միասնական ձևաչափը: ... Կարդալ ավելին
Հունիսի 25-27, 2020թ.: Առաջին գործնական աշխատանքները իրականացրինք «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում՝ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում:
Նպատակներն էին.
1. ուսումնասիրել նշված հիվանդանոցն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Հիվանդանոցային անվտանգության ինդեքս» մեթոդաբանությամբ՝ բացահայտել հիվանդանոցի անվտանգությանը սպառնացող վտանգները, հիվանդանոցի շենքերի կառուցվածքային և ոչ կառուցվածքային անվտանգության մակարդակը (հիմքեր, սյուներ, հեծաններ, կրող պատեր, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, օդափոխություն և այլն) և ուսումնասիրել հիվանդանոցի կառավարման համակարգը՝ հատկապես արտակարգ իրավիճակներում գործելու համատեքստում: ... Կարդալ ավելին
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ