«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ ԱՌՆԱՊ հիմնադրամը սկսում է նոր ծրագիր, որի հիմնական նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքներում ստեղծելու աղետների ռիսկի կառավարման ֆոնդ և արդյունավետ կառավարելու այն:
Ծրագրի շրջանակներում մշակվելու է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման ֆոնդ ստեղծելուն և կառավարելուն ուղղված ուղեցույց: