Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության հիմնախնդիրները քննարկվեցին Մասիսի, Արտաշատի և Արարատի բուժաշխատողների և հրշեջ-փրկարարների հետ

Հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համատեղ համագործակցության շրջանակներում:

2017 թվականից ի վեր՝ ՄԱԲՀ ֆինանսական օժանդակությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամը վերապատրաստման դասընթացներ է իրականացրել հրշեջ-փրկարարների և բուժաշխատողների համար՝ «Վերարտադրողական առողջության հիմնախնդիրներն արտակարգ իրավիճակներում» թեմայով:
2017-2021թթ-ի ընթացքում դասընթացներն իրականացվել են Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում, որի արդյունքում վերապատրաստվել են ավելի քան 1500 մասնագետ: ... Կարդալ ավելին