1-20210910_121743

Մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման համատեքստում վարքագծի փոփոխության ռազմավարությունը/ճանապարհային քարտեզ»-ը

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ իրականացվող «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագրի ևս մեկ գործողություն է «Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համատեքստում վարքագծի փոփոխության ռազմավարությունը /ճանապարհային քարտեզ»-ի մշակումը։

Նպատակն է Հայաստանում աղետների ռիսկի կառավարման համատեքստում’ իրավիճակի գնահատման և վերլուծության արդյունքում, մշակել ճանապարհային քարտեզ, ձևավորել առաջարկությունների փաթեթ, որոնք ուղղված կլինեն ԱՌԿ, դիմակայունության և կլիմայի փոփոխության հարմարվողականության (ԿՓՀ) կարևորության բարձրացմանը՝ օրենսդրական դաշտի բարելավման և բնակչության շրջանում վարքագծի փոփոխությանն ուղղված գործողությունների միջոցով:

«ԱՌԿ համատեքստում վարքագծի փոփոխության ռազմավարությունը/ճանապարհային քարտեզ»-ի մշակման համար` իրականացվել է կարիքների գնահատում, որն իր մեջ ներառել է․

– Օրենսդրական դաշտի, միջազգային և տեղական փորձի, կարիքների և բացերի ԱՌՆ և ԿՓՀ ոլորտների և վարքագծի փոփոխության վերաբերյալ մանրամասն ուսումնասիրությունը։
– Հարցազրույցների իրականացնումը մի շարք նախարարությունների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների, ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի, միջազգային և տեղական գործընկերների և ոլորտային անկախ փորձագետների հետ:
– Ֆոկուս խմբերում քննարկումները՝ Թումանյան, Ալավերդի, Ամասիա և Բերդ խոշորացված համայնքների դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ։
– Եվ այլն:

Կարիքների գնահատման գործընթացում՝ ընդհանուր առմամբ ներգրավվել են շուրջ 115 մարդ։

Վարքագծի փոփոխության ճանապարհային քարտեզը վերջնականացնելու նպատակով՝ ներկայացվել ու քննարկվել է նաև ԱՌՆ ազգային պլատֆորմի գործընկերների հետ՝ հոկտեմբերի 20-ին կազմակերպված հանդիպման ընթացքում (մասնակիցների թիվը՝ 9, որից 7-ը տղամարդ): Բանավոր հնչած և գրավոր ներկայացված բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել փաստաթուղթը վերջնական տեսքի բերելուց:

Գործընթացն իրականացվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Մարդկային ավտանգության հիմնադրամը: