IMG_3618

«Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» (ՏՄՌԿ) մեթոդաբանությունը հարստացվում է կլիմայական ռիսկի բացահայտման գործիքակազմով

Ս.թ. նոյեմբերի 25-26-ին տեղի ունեցավ կլիմայական ռիսկի բացահայտման (ԿՌԲ) գործիքակազմով համալրված «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» (ՏՄՌԿ) մեթոդաբանության ներկայացման և քննարկման աշխատաժողովը:

Նպատակն էր ԱՌՆԱՊ գործընկերներին ներկայացնել ՏՄՌԿ-ն ԿՌԲ գործիքակազմով հարստացնելու համար արված փոփոխությունները, Ալավերդի և Թումանյան համայնքներում դրանց փորձարկման արդյունքները, քննարկել դրանք, ինչպես նաև խոսել գործընթացի իրականացման հաջորդ քայլերի մասին:

Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ` ՀՀ արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարություններից, Ճգնաժամային կառավարման պետական և Գիտությունների ազգային ակադեմիաներից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ՅՈւՆԻՍԵՖ-ից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, Կայուն կովկաս նախաձեռնությունից, Համայնքների ֆինասիստների միավորումից, «Լոռէ» փրկարար ջոկատից և Էկո-Խազեր ՀԿ-ից, ընդհանուր թվով` 25 մարդ (8 կին, 17 տղամարդ):

Աշխատաժողովի սկզբում ծրագրի փորձագետները ներկայացրին լրամշակված մեթոդաբանության կիրառման փորձը՝ հատուկ անդրադարձ կատարելով խոչնըդոտներին և նպաստող գործոններին: Յուրաքանչյուր կետ քննարկվեց: Մասնակիցները փորձեցին լուծումներ առաջարկել խոչընդոտների նվազեցման ուղղությամբ:

Այնուհետև՝ քննարկում ծավալվեց Կլիմայական ռիսկի բացահայտման նպատակով խոցելիության և կարողությունների բացահայտման (ԽԿԲ) գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ: Հնչեցին կարծիքներ, լուծումներ և առաջարկություններ:
Առանձնացված ներկայացվեց ՏՄՌԿ ներկայիս ԽԿԲ գործիքակազմում ԿՌԲ նպատակով առաջարկվող փոփոխությունները և կազմակերպվեց գործնական աշխատանք դրա շուրջ:
Բոլոր արժեքավոր առաջարկությունները և դիտարկումներն արձանագրվել են, որոնք փորձագետները մեթոդաբանության լրամշակման և վերջնականացման աշխատանքներում հաշվի կառնեն:

Քննակվեց նաև ՏՄՌԿ շրջանակներում ներկայացված փոփոխություններով ԿՌԲ կիրառման հետ կապված հետագա քայլերը:

Հաշվի առնելով, որ քննարկվելիք նյութի ծավալը մեծ էր, կարծիքները և առաջարկությունները բազմաբնույթ՝ աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մասնակիցներն իրենց դիտարկումները հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն փորձագետներին, ովքեր իրենց հերթին սեղմ ժամկետում վերջնականացված ՏՄՌԿ մեթոդաբանության նախագիծը կտրամադրեն գործընկերներին:

Աշխատաժողովն իրականացվեց ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՅՈւՆԻՍԵՖ-ի համատեղ ջանքերով՝ «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագրի շրջանակներում, որի «Տեղական մակարդակում կլիմայական ռիսկերի գնահատում» բաղադրիչը ֆինանսավորվում է Ավսրիական զարգացման գործակալության կողմից: