ՅՈւՆԻՍԵՖ-ը ԵՎ ԱՌՆԱՊ հիմնադրամը շարունակում են հզորացնել դպրոցների ԱՌԿ կարողությունները

Հավաստագիր ՎԵԲ
Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» (UK CSSF) կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի 3-րդ փուլի շրջանակում ՅՈւՆԻՍԵՖ-ը և «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը համատեղ շարունակում են վերոնշյալ մարզերի աղետների ռիսկի նվազեցման կարողությունների հզորացման աշխատանքները:

3-րդ փուլի շրջանակներում՝ այս պահին պլանավորված են աջակցություն տրամադրել ընդհանուր թվով 33 դպրոցի (մեկ դպրոց Վայոց Ձորի մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում և 29 դպրոց Գեղարքունիքի մարզում): 33 դպրոցներից.
• 16-ում կմշակվի դպրոցի աղետների ռիսկի կառավարման պլանը և կիրականացվի երկօրյա դասընթաց «Աղետների ռիսկի նվազեցման հիմունքներ» թեմայով: Մյուս դպրոցների համար՝ նշված աշխատանքներն իրականացվել են ծրագրի 2-րդ փուլի ժամանակ:
• 29-ում կվերապատրաստվեն ազդարարման և տեղեկատվության փոխանակման, տարհանման և պատսպարման, հրդեհային անվտանգության, առաջին օգնության և առաջին հոգեբանական աջակցության ոլորտային խմբերում ընդգրկված աշխատակիցները և աշակերտները:
Առաջին օգնության դասընթացները կիրականացվեն տեղերում, իսկ մյուս ոլորտային խմբերի վերապատրաստումները՝ առցանց:
• 28-ում՝ հաշվի առնելով սպառանացող վտանգները, կմշակվեն գործնական պարապմունքների համար սցենարներ, որոնց հիման վրա յուրաքանյուր դպրոցում կկազմակերպվի և կիրականացվի մեկական վարժանք։

Ծրագիրը սկսվել է 2021թ-ի դեկտեմբերի 10-ին և կավարտվի 2022թ-ի ապրիլ ամսին:

Դեկտեմբեր ամսին արդեն իրականացվել են մի շարք պլանավորված աշխատանքներ: Մասնավորապես.
– Վերապատրաստվել են Խնձորեսկի, Կոռնիձորի, Տեղի թիվ 1 և թիվ 2 դպրոցների առաջին օգնության խմբի ներկայացուցիչները՝ ընդհանուր թվով 46 ներկայացուցիչ: Մանրամասն տես հղումով:
– Տրետուկի, Շատվանի, Կութի և Նորաբակի միջնակարգ դպրոցների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլանները: Մանրամասն տես հղումով:
– Սկսվել են վերապատրաստումները թիրախ դպրոցներում առաջին հոգեբանական օգնություն տրամադրող խմբերի համար։ Երեք փուլից բաղկացած այս գործընթացի առաջին մասով արդեն վերապատրաստվել են Թթուջրի, Վահանի, Արտանիշի և Ջիլի միջնակարգ դպրոցների ներկայացուցիչները։

Պլանավորված մյուս աշխատանքները կիրականացվեն 2022թ-ին: