Առկա է թափուր հաստիքներ_«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիր

FB post - 0
Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, Մանկական զարգացման հիմնադրամի և Կանանց աջակցման կենտրոնի կողմից համատեղ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի կարիքներից ելնելով` ԱՌՆԱՊ հիմնադրամը փնտրում է փորձագետներ: Փորձագիտական աշխատանքի մանրամասները տես՝ ստորև ակտիվ հղումներով:

«Արտակարգ իրավիճակների հետևանքով տեղահանված/տարհանված բնակչության՝ համայնքների կողմից ընդունելու ընթացակարգերի մշակման» փորձագետ:
«Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլաններ մշակող» փորձագետ:

Փորձագիտական աշխատանքի թափուր հաստիքների մրցույթին մասնակցելու համար՝ մինչև ս.թ. հուլիս 24-ը, ժամը՝ 16:00-ն ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը arnap@arnap.am , arnaparmenia@gmail.com և vahanharutyunyan91@mail.ru էլ. հասցեներին՝ նամակի վերնագիր նշելով՝ համապատասխան փորձագիտական աշխատանքի անվանումը:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Վահան Հարությունյանի հետ (հեռ. 094 707 657):

ԾՐԱԳԻՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ (USAID):