Մեկնարկում է նոր ծրագիր Ճամբարակ ԵՎ Արենի խոշորացված համայնքներում

«Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության» (ԱՄՆ ՄԶԳ) և «Հայաստանի ամերիկյան համալսարանի» (ՀԱՀ) ֆինանսավորմամբ Ճամբարակ և Արենի խոշորացված համայնքներում «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը սկսում է 11 ամսյա ծրագիր` «Աջակցություն՝ կառավարելու COVID-19-ը և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումերը Հայաստանում», որի նպատակն է բարելավել Ճամբարակ և Արենի խոշորացված համայնքների դիմակայունության և պատրաստվածության մակարդակը աղետների ռիսկի՝ ներառյալ կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների, ինչպես նաև՝ հանրային առողջապահության տեսանկյունից մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակների նկատմամբ։

Ծրագրով նախատեսված է՝
• Գնահատել թիրախ համայնքներին սպառնացող ռիսկերը, խոցելիության մակարդակը և կարողությունները ՏՄՌԿ մեթոդաբանությամբ և GIS պլատֆորմի կիրառմամբ։
• Մշակել թիրախ համայնքների (ներառյալ բուժհաստատությունների, դպրոցների և մանկապարտեզների) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանները, ներառյալ համաճարակների կանխարգելման, հանրային առողջապահության պահպանման և արտակարգ իրավիճակներում գործելու բաղադրիչը:
• Ստեղծել արագ արձագանքման թիմեր (ԱԱԹ)։
• Անցկացնել դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները բարելավելու համար։

Ծրագրի իրականացման ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամը նախատեսում է համագործակցել ՀՀ ԱԻՆ-ի, ՀՀ ՏԿԶՆ-ի ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ), Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿԱԿ), ՀԱՀ-ի թիրախ համայնքների ՏԻՄ-երի և ՀԿ-ների, ծրագրի մյուս թիրախ համայնքներում ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, շահագռգիռ այլ կառույցների հետ։