Նոր գաղափարների քննարկում՝ ի նպաստ աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ոլորտի զարգացմանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ, «R5» կենտրոն հասարակական կազմակերպության (ՀԿ) առաջարկով և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում` ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր լսել «R5» ՀԿ-ի մասնագետներին, ովքեր նոր մոտեցում են առաջարկում աղետների ռիսկի կառավարման ոլորտում:

«R5» կենտրոն ՀԿ-ի կողմից մշակվել է ֆինանսական տեսանկյունից ծախսերի առաջնահերթությունը որոշող մեթոդաբանություն/գործիք, որը կիրառվել է այլ ոլորտներում և հնարավոր է ադապտացնել՝ նաև ԱՌԿ ոլորտում կիրառելու համար:
Կենտրոնի մասնագետները ներկայացրին մեթոդի/գործիքի էությունը, հնարավորությունները, աշխատանքի սկզբունքները և, թե ինչպես կարող է այն աջակցել ոլորտի զարգացմանը: Քննարկում ծավալվեց ներկայացվածի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» / ՏՄՌԿ մեթոդաբանությանն օժանդակող գործիք հանդիսանալու հնարավորությունները:

IMG_9806Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց.
– «R5» կենտրոնին տրամադրել ներկայումս ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից ՏՄՌԿ մեթոդաբանությամբ ուսումնասիրվող խոշորացված համայնքներից մեկի տվյալների բազան, որն օգտագործելով կենտրոնի մասնագետները կստանան որոշակի պատկեր, որը կհամեմատվի՝ առաջնահերթությունները որոշելու ՏՄՌԿ մեթոդաբանության մեջ օգտագործվող մեխանիզմների արդյուքների հետ:
– Կազմակերպել ևս մեկ հանդիպում ԱՌՆԱՊ-ի գործընկերների ավելի լայն շրջանակի ներգրավվմամբ, որի ժամանակ մեթոդը/գործիքը կներկայացվի ավելի մանրամասն:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ-ի, «R5» կենտրոն ՀԿ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչները: