«Աջակցություն՝ կառավարելու COVID-19-ը ԵՎ այլ վարակիչ հիվանդությունների բռնկումերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում աշխատանքներն արդեն սկսվել են

Հոկտեմբերի 23-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն՝ կառավարելու COVID-19-ը և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ներկայացուցիչները նախնական ճանաչողական այց կատարեցին Արենի համայնք, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցան տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր քարտուղարի և աշխատակազմի հետ։

ԱՌՆԱՊ-ի տնօրեն Ա․Բարսեղյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ծրագիրը, նախատեսված աշխատանքները և վերջնական արդյունքների վերաբերյալ ակնկալիքները։ Մասնավորապես՝ կարևորվեց ԱՌՆ մոտեցումների և ընթացակարգերի իմացությունն ու  տեղայնացումը, այդ թվում՝ ՏԻՄ որոշումների ընդունման գործընթացներում, համայնքում ԱՌԿ թիմերի և արագ արձագանքման թիմերի (ԱԱԹ) ձևավորումը, ինչպես նաև վերջիններիս մասնակցությամբ համայնքին սպառնացող վտանգների բացահայտումը, համայնքի և հանրային առողջապահության տեսանկյունից համայնքային կարևոր ենթակառուցվածքների ԱՌԿ պլանների մշակումը, վարժանքների իրականացումը և այլն:

Միևնույն ժամանակ համայնքապետարանի ներկայացուցիչներն իրենց կողմից ներկայացրեցին Քովիդ-19 համաճարակի ընթացքում իրականացված աշխատանքներն ու միջոցառումները։

Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և Ծրագրի շրջանակներում հետագա քայլերը, իսկ մասնակիցների հարցերին պարզաբանումներ տվեցին նաև  ծրագրի շրջանակներում ԱՌՆԱՊ-ի հետ համագործակցող հանրային առողջապահության ոլորտի փորձագետները։

Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով։