IMG_6816

Դասընթաց նախատեսված <911> ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի համար

Ս. թ. մայիսի 12-ին մեկնարկեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի <911> ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի համար նախատեսված դասընթացը, որը կտևի մինչև ս. թ. մայիսի 24-ը: Դասընթացը վարելու են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) դասախոսները, Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) մասնագետները և Գերմանիայից ժամանած մասնագետները: Դասընթացի մասնագետներին ողջունեց ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն պարոն Պողոսյանը, նշեց, որ այս դասընթացն իր բնույթով առաջինն է Հայաստանում և ցանկալի է, որ լինի շարունակական:

Մասնակիցներին ողջունեց նաև ՃԿՊԱ-ի ռեկտոր պարոն Համլետ Մաթևոսյանը, պարոն Ռոլֆ Վիդեռը և Պարոն Վոլֆգանգ Շմիդթը: Պարոն Ռոլֆ Վիդեռը՝ Գերմանիայում հրահանգավորման կենտրոնի ղեկավարը, նշեց, որ իրենց կենտրոնը պատասխանատու է մոտ 550.000 բնակչություն ունեցող տարածքի համար: Նրանք տարեկան մոտավորապես 500 դեպքի ահազանգ են ստանում: Պարոն Վոլֆգանգ Շմիդտը ներկայացրեց օրակարգը:
Դասընթացը տեղի է ունենում ՃԿՊԱ-ի նորաստեղծ ուսումնական կենտրոնում, որը ձևավորվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, ԱՌՆԱՊ-ի, ՃԿՊԱ-ի և շվեցյարական զարգացման կենտրոնի համատեղ ջանքերի շնորհիվ: Կենտրոնը հագեցած է կարգավար օպերատորների ուսուցման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական միջոցներով: Կենտրոնը կծառայի ոչ միայն ՃԿԿ-ի, այլև ոստիկանության, շտապ օգնության և այլ ծառայությունների աշխատակիցներին:
Ստորև ներկայացված է դասընթացի դասացուցակը՝
Դասացուցակ (Timetable)