63303_458636317507797_708227078_n

«Կրթական» թեմատիկ խմբի աշխատանքային հանդիպում Դիլիջանում

15.11.2012-16.11.2012-ին Դիլիջանում տեղի ունեցավ ԱՌՆԱՊ հիմնադրամի «Կրթական» թեմատիկ խմբի աշխատանքային հանդիպումը, որի նպատակն էր քննարկել և մշակել «Դպրոցի աղետների ռիսկի կառավարման պլանը» : Հանդիպումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը: Հանդիպմանը մասնակցել էին ներկայացուցիչներ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, Առողջության և կրթության հայկական կենտրոնից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակից, Սեյվ դը Չիլդրեն ինտերնեյշնելից, ՕՔՍՖԱՄի հայաստանյան գրասենյակից, Կարմիր Խաչի հայկական ընկերությունից, <<Աջակցություն համայնքներին>> ՀԿ-ից,
ԼՈՌԷ փրկակար ջոկատից և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից: